Jump to content

Արմենակ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմենակ Դանիելյան
Ծնվել է1912
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 5, 1977(1977-12-05)[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1936)
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր (1973) և իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան

Արմենակ Մանասի Դանիելյան (1912, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1977(1977-12-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (1973)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Դանիելյանը ծնվել է 1912 թվականին Խնձորեսկ գյուղում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1939 թվականին՝ Լենինգրադի իրավաբանական ինստիտուտը։ 1948-1958 թվականներին դասախոսել է Համամիութենական իրավաբանական ինստիտուտի մասնաճյուղերում, 1958-1964 թվականներին եղել է Վորոնեժի համալսարանի պետություն և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, 1965 թվականից` ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1965 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում[2][3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դատարան և դատախազություն։ Մեթոդական մշակում, օգնություն Կոնստիտուցիայի դասատուներին, Դանիելյան, Արմենակ Մանասի, Արամյան, Լ., Երևան, 1946։
  • Ընտրական սիստեմը ՍՍՌՄ-ում։ (Օգնություն Կոնստիտուցիայի դասատուներին), Արամյան, Լ., Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան։ Ա.հ., 1947:
  • ՍՍՌՄ Կոնստիտուցիայի դասավանդման մի քանի հարցերի մասին, Արամյան, Լ, Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան։ Ա. հ., 1946:
  • ՍՍՌՄ պետական իշխանության բարձրագույն օրգանները և պետական կառավարման օրգանները։ Միութենական և ավտոնոմ ռեսպուբլիկաների պետական իշխանության բարձրագույն օրգանները և պետական կառավարման օրգանները։ Պետական իշխանության տեղական օրգանները, Ջուհարյան, Թորգոմ Գևորգի, Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան։ Ա. հ., 1946
  • ՍՍՌՄ պետական կառուցվածքը։ Մեթոդական մշակում, օգն. Կոնստիտուցիայի դասատուներին, Ճուղուրյան, Ավետիս Սմբատի, Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան։ Ա. հ., 1946:
  • ՍՍՌՄ քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները։ Դանիելյան, Արմենակ Մանասի, Արամյան, Լևոն, Երևան։ Ա. հ., 1947:
  • Սովետական Կոնստիտուցիայի զարգացման էտապները, Արամեան, Լ., Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան։ Ա.հ., 1947:
  • Սովետական իրավունքի բովանդակության ու ձևի հարաբերակցությունը, Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան, ՀԽՍՀ ԳԱ , 1972։
  • Սոցիալիստական իրավունքի բովանդակության ու ձևի հարաբերակցությունը, Դանիելյան, Արմենակ Մանասի, Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1972։
  • Սպառկոոպերացիայի հաշվետու-վերընտրական կամպանիայի հիմնական խնդիրները, Դանիելյան, Արմենակ Մանասի. -- Հայկոոպ, Երևան տպ. Հայկոոպի, 1930։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=986
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Կոհա առցանց քարտարան, Դանիելյան, Արմենակ Մանասի». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենակ Դանիելյան» հոդվածին։