Jump to content

Արույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
β-արույրը պղնձացինկի կառուցվածքում:
Արույրե սողնակ
400-ապատիկ մեծացված հղկված արույրի համաձուլվածքի կառուցվածքը։

Արույր, պղնձի հիմքի վրա երկու կամ ավելի բաղադրիչներից ստացված համաձուլվածք, որում լեգիրացնող հիմնական տարր է հանդիսանում ցինկը, երբեմն ավելացվում է անագ, նիկել, կապար, մանգան, երկաթ և այլ տարրեր։ Արույրը հիմնականում լեգիրացված մետաղ է, որը կազմված է 37 %-ով ցինկից և 63 %-ով պղնձից։

Հին Հռոմում արույրն ստանում էին պղինձը ցինկի հանքաքարի հետ ձուլելով։ Պղինձը մետաղական ցինկի ձուլելով արույրն առաջին անգամ ստացել են Անգլիայում, այդ եղանակի համար 1781 թվականի հուլիսի 13-ին արտոնագրեր է ձեռք բերել Ջեյմս Էմերսոնը (№1297 բրիտանական արտոնագիր)[1][2]։

Պղնձի և ցինկի համաձուլվածքը, որն անվանում են արույր (դասական հայերեն՝ գրաբար՝ «արոյր»[3], լատին․՝ օրիխալկում, la:orichalcum, անգլ.՝ բրաս, en:brass, ռուս.՝ լատուն, ru:латунь), Մեզ հասած հայ գրականության մեջ արույրն առաջին անգամ հիշատակված է հայերեն թարգմանված Աստվածաշնչում[4]։

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խտությունը` 8300÷8700 կգ/մ3
  • Տեսակարար ջերմունակությունը 20 °C-ի դեպքում՝ 0,377 կՋ·կգ−1·Կ−1
  • Տեսակարար էլեկտրական դիմադրությունը՝ (0,07-0,08)×10−6 Օհմ·մ
  • Արույրի հալման ջերմաստիճանը բաղադրությունից կախված հասնում է 880—950 °C. Ցինկի պարունակության մեծացման հետ հալման ջերմաստիճանն իջնում է։

Թոմբակը (մալայերեն tambaga՝ պղինձ բառից է) արույրի տեսակ է, որը պարունակում է 88÷97% պղինձ և մինչև 10 % ցինկ։ Ունի բարձր առաձգականություն, հակակորոզիոն և հակաֆրիկցիոն հատկություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Woodcroft B. (1857). Subject-matter index (made from titles only) of patents of invention, from March 2, 1617 (14 James I.), to October 1, 1852 (16 Victoriae). London. էջ 444.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «IV. Specification of Mr. Emerson's Patent for making Brass with Copper and Spelter». The Repertory of Arts, Manufactures, and Agriculture. Vol. V. London. 1796. էջեր 24–25.
  3. Նոր բառգիրք հայկազեան լեզուի։ Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան։ Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836, Հատոր 1, Էջ 370։ [1]
  4. Օրինակ՝ Աստուածաշունչ, Գիրք Մնացորդաց, 28-2։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 152