Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բադնոց (այլ կիրառումներ)
Բադնոց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառակում։
XX դարի սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Գյուղն ուներ Սբ․ Ստեփանոս անունով եկեղեցի։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[1]։
- ↑ ՀՍՀ, հտ 2, էջ 207, Բադնոց
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 207)։
|