Jump to content

Բասրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բասրա
արաբ․՝ البصرة‎‎
ԵրկիրԻրաք Իրաք
Հիմնադրված է638[1][2] թ.
Մակերես181 կմ²
ԲԾՄ5±1 մետր
Բնակչություն1 326 564 մարդ (2018)[3]
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքbasra.gov.iq
Բասրա (Իրաք)##
Բասրա (Իրաք)

Բասրա (արաբ․՝ Բասսորա البصرة‎‎), քաղաք Իրաքի հարավային մասում՝ Շատ ալ-Արաբ գետի վրա՝ Քուվեյթի և Իրանի մեջև։ Քաղաքը Իրաքի գլխավոր նավահանգիստն է։ Բնակչությունը 2012 թվականի տվյալներով մոտ 1.5 միլիոն մարդ.[4]: Բասրան նաև Իրաքի գլխավոր նավահանգիստն է, չնայած ջրի խորությունը այնքան մեծ չէ, որքան Ումմ Քասրինը։

Քաղաքի անվանումը գալիս է արաբական «բասրա» բառից, ինչը թարգմանաբար նշանակում է «փափուկ սպիտակ քար» և կարող էր ծագել քաղաքի կառույցների շինանյութի տեսակից, սակայն գոյություն ունեն նաև այլ վարկածներ։

Հիմնադրվել է Քրիստոսից հետո 637 կամ 638 թվականին խալիֆ Օմարի կողմից, որպես արաբների հենակետ նրանց կողմից գրավված Միջագետքում։ VIII-IX դարերում եղել է Խալիֆայության կարևոր մշակութային և տնտեսական կենտրոններից մեկը։ 1258 թվականին ջախջախվել է մոնղոլների կողմից։ 1528 թվականին գրավվել է թուրք սուլթան Սուլեյմանի կողմից և մտել Օսմանյան կայսրության կազմի մեջ։

Այժմյան Բասրա քաղաքը առաջացել է միայն XVII դարում, Հին Բասրայի անկումից հետո։

1638 թվականին, երբ Մուրադ IV-ը գրավել է քաղաքը, ամբողջ տարածքը անցել է թուրքերին և այժմյան Բասրա քաղաքը դարձել է մեծ փաշայության գլխավոր քաղաքը։ XVII դարի վերջին այն գրավել են պարսիկները, իսկ 1701 թվականին այն կր��ին հետ են վերցրել թուրքերը, այնուհետև 1771 թվականին պարսիկները կրկին գրավել են քաղաքը, սակայն 1778 թվականին պետք է զիջեին այն թուրքերին, իսկ 1787 թվականին Բասրան անցել է արաբներին և, ի վերջո, կրկին անցել է թուրքերին։ 1810 թվականից վահաբականները բազմիցս սպառնում էին քաղաքին և արգելափակել են այն, սակայն 1815 թվականին պարտություն կրել եգիպտական Իբրահիմ փաշայի զորքերին։ 1832-1840 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Բասրան գտնվում էր Մուհամադ Ալիի ձեռքում։

1914 թվականի նոյեմբերի 22-ին օկուպացվել է անգլիական զորքերի կողմից, Առաջին համաշխարհային պատերազմից հետո մտել է Իրաքի կազմի մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բասրան, իրանական Բուշիրի հետ հավասար, եղել է հիմնական նավահանգիստ, որով ԽՍՀՄ-ում (Իրանի տարածքի միջով) վարձակալությամբ ապրանքներ էին մատակարարվում։

1980-1987 թվականներին քաղաքը տուժել է (հատկապես նավահանգիստը) Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրանական հրետանային ռմբակոծության, ինչպես նաև Իրաքյան պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի ներխուժման արդյունքում։

Քաղաքում գործում է միջազգային օդանավակայան, տրանսպորտային հանգույց (երկաթուղիներ և մայրուղիներ)։

Բասրան ունի արևադարձային անապատային կլիմա։ Ամառը ջերմաստիճանը կարող է լինել 50 °C-ից բարձր, ձմռանը երբեմն լինում են թեթև ցրտահարություններ։ Ձմեռը տաք է, ամառը՝ շատ շոգ։ Տեղումների տարեկան քանակը 150 մմ է, որոնց հիմնական մասը թափվում է ձմռանը։

Բասրաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 17.7
(63.9)
20
(68)
24.5
(76.1)
30.6
(87.1)
36.8
(98.2)
39.7
(103.5)
41.3
(106.3)
41.8
(107.2)
39.9
(103.8)
34.9
(94.8)
27.1
(80.8)
20.3
(68.5)
31.22
(88.18)
Միջին օրական °C (°F) 12.2
(54)
14.2
(57.6)
18.3
(64.9)
23.9
(75)
30.2
(86.4)
32.9
(91.2)
34.3
(93.7)
33.9
(93)
31.2
(88.2)
26.4
(79.5)
20.4
(68.7)
14.5
(58.1)
24.37
(75.86)
Միջին ցածր °C (°F) 6.8
(44.2)
8.4
(47.1)
12.2
(54)
17.2
(63)
23.6
(74.5)
26.2
(79.2)
27.4
(81.3)
26.1
(79)
22.6
(72.7)
18
(64)
13.7
(56.7)
8.7
(47.7)
17.57
(63.62)
Տեղումներ մմ (դյույմ) 31
(1.22)
21
(0.83)
19
(0.75)
17
(0.67)
5
(0.2)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
3
(0.12)
23
(0.91)
33
(1.3)
152
(6)
Միջ. անձրևոտ օրեր 6 5 5 4 2 0 0 0 0 1 4 5 32
Միջին օրական արևային ժամ 6 7 7 8 9 11 11 10 10 9 7 6 8.4
Աղբյուր #1: Climate-Data.org[5]
Աղբյուր #2: Weather2Travel for rainy days and sunshine[6]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://kids.britannica.com/students/article/Basra/317092
  2. Iraqi parliament recognizes Basra as economic capital
  3. https://cosit.gov.iq/documents/population/projection/projection2015-2018.pdf
  4. «Basra Governorate Profile» (PDF). UN Joint Analysis Unit. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. «Climate: Basra - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Basra Climate and Weather Averages, Iraq». Weather2Travel. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  7. http://baku-ih.gov.az/page/26.html
  8. http://azerbaijans.com/content_1719_az.html

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Густерин Павел Вячеславович Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4
  • Басра // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 305
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բասրա» հոդվածին։