Jump to content

Բելգիական հովվաշուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգիական հովվաշուն

Բելգիական հովվաշուն, ընտանի շների ցեղատեսակ։ Պատկանում է հովվաշների ցեղին։ Բելգիական հովվաշներ են գրյունենդալը, լակենուան, մալինուան և թերվյուրենը։ Ըստ ՇՄՖ դասակարգման, բոլոր այդ շները համարվում են մեկ ցեղի շներ։ Որոշ երկրներում այդ ցեղերից յուրաքանչյուրը ներկայացված է առանձին։

Ներածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես արդեն նշվեց, բելգիական հովվաշան 4 տեսակ կա.

  • Գրյունենդալ (երկարամազ, սև)
  • Լակենուա (հաստամաշկ)
  • Մալինուա (կարճամազ)
  • Թերվյուրեն (այլ գույնի, երկար մազերով, բացի սևից)

Նրանք բոլորը տարբերվում են միայն բրդի և գույնի հյուսվածքով և երկարությամբ.

ԱՄՆ-ում բելգիական հովվաշուն անունով հայտնի է միայն գրյունենդալը, մալինուան և թերվյուրենը գրանցված են որպես առանձին ցեղատեսակներ՝ «բելգիական մալինուա» և «բելգիական տերվյուրեն», իսկ լակենուա՝ չորս տարատեսակներից ամենահազվագյուտը, ընդհանրապես ճանաչված չէ[1][2][3][4]։

Ցեղատեսակի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիական հովվաշունը միջին չափի սպորտային ցեղատեսակ է, սովորաբար հասակը տատանվում 56-66 սմ միջև։ Նրանք սովորաբար կշռում են 20-ից մինչև 30 կգ։ Իդեալական հասակը 62 սմ է[5][6]։

Գլուխը երկար է, բայց ոչ շատ։ Գանգի մասի և դնչի երկարությունը։ Քիթը սև է, քթանցքները լայն են։ Շուրթերը բարակ են, պիգմենտացված։ Այտոսկրերը սուր են, գրեթե հարթ, ջլոտ։ Ծնոտն ամուր է, ատամները՝ սպիտակ։

Աչքերը շագանակագույն են,միջին չափի, ոչ ուռուցիկ, իրար մոտ։ Հայացք ուղիղ է, աշխույժ, խելացի և հետաքրքրասեր.

Ականջները եռանկյունաձև են, ուղիղ և վեր տնկված։

Պարանոցը լավ արտահայտված է, երկար է, աստիճանաբար լայնանում է դեպի ուսերը։

Առջևի վերջույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առջևի վերջույթներն ամուր են, մկանուտ։

Պոչը լավ տնկված է, միջին երկարության։ Հանգիստ վիճակում այն ներքև է իջեցրած, շարժվելու ընթացքում պոչը բարձրանում է կորի տեսքով։

Գույնը կարմիր-կրակագույն է։ Ոչ վառ գունավորման պատճառով բոլոր շները չեն կարող հավակնել «գերազանց» գնահատականի, առավել ևս ստանալ CAC, CACIB կամ CAC, CACIB տիտղոս։

Գույնը համաչափ է, շիկակարմիր։

Գույնը համաչափ է, սև։ Միայն փողկապանման սպիտակ նախշ կա և ոտքի թաթերն են սպիտակ։

Շիկակարմիր է, դենչի և պոչի հատվածում սև հետքերով։ Կրծքավանդակի և ոքի մատների վրա սպիտակ հետքեր կան։

Սովորաբար հասակը տատանվում 56-66 սմ միջև։

Բնավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնությունից այս ցեղատեսակի շներն օժտված են խելքով և լավ հիշողությամբ։ Նրանք հնազանդ են, համարձակ և հասկացաղ, ինչպես նաև շատ խելացի[7][8][9]։

Բելգիական հովվաշները լավ են վարժվում, փորձառու վարժեցնողի ձեռքում շունը արագ սովորում է կատարել այն ամենը, ինչ պահանջվում է։ Ընդհակառակը, կոպիտ վերաբերմունքից ժամանակի ընթացքում կարող է ագրեսիվ դրսևորումներ ցուցաբերել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Praetorius, Dean (2011 թ․ մայիսի 5). «Belgian Malinois: the dog that took down Osama Bin Laden?». Huffington Post. Արխիվացված օրիգինալից 6 May 2011-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  2. Laporta, James (2019 թ․ հոկտեմբերի 28). «Classified name revealed of Special Ops hero dog wounded in Syria raid that killed ISIS leader Baghdadi». Newsweek. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. «Dickin Medal for Diesel the police dog killed in Paris attacks raid». BBC Newsbeat. 2015 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «Medal for hero military dog Kuno who tackled al Qaeda gunman and saved UK soldiers' lives». Sky News. 2020 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Military working dogs». Royal Australian Air Force. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Martin, Guy (2017 թ․ մարտի 28). «Anti-poaching dogs a game-changer for Kruger». defenceWeb. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «Breed Sheet: Belgian Shepherd Laekenois». Société Royale Saint-Hubert. 2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «Breed Sheet: Belgian Shepherd Malinois». Société Royale Saint-Hubert. 2020. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  9. «Breed Sheet: Belgian Shepherd Tervuren». Société Royale Saint-Hubert. 2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Д. Патрушев Амстафф // Мой друг собака : журнал. — М.: ООО «Издательство Энимал Пресс», 2013. — № 5. — С. 47—50.
  • О. Шилова Бельгийская овчарка малинуа // Друг. Журнал для тех, кто любит собак : Журнал. — М.: ООО «Премьера Медиа», 2009. — № 1 (180). — С. 20—37. — ISSN 1609-052-7.
  • О. Шилова Бельгийские овчарки (грюнендаль, тервюрен, лакнуа) // Друг. Журнал для тех, кто любит собак : Журнал. — М.: ООО «Премьера Медиа», 2009. — № 1 (180). — С. 41. — ISSN 1609-052-7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգիական հովվաշուն» հոդվածին։