Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիշքեկ (ղրղզ.՝ Бишкéк), նախկինում Պիշկեկ և Ֆրունզե, Ղրղզստանի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Բիշկեկը նաև Չույի մարզի վարչական կենտրոնն է։ Մարզը շրջապատում է քաղաքը, սակայն քաղաքը չի համարվում մարզի մաս, սակայն քաղաքի կարգավիճակը ավելի բարձր է մարզային մակարդակից։ Բնակչությունը՝ ▲1 145 044 մարդ (2023)[1]։
Նախախորհրդային հետազոտության արդյունքներով քաղաքի անվանումը գալիս է ղրղզերեն կումիս բառից, որը ղրղզական ազգային խմիչք է, չնայած ոչ բոլոր աղբյուրներն են համամիտ այս վարկածի հետ։
1825 թվականին Կոկանդի ազնվականները հիմնեցին «Պիշպեկ» ամրոցը, որի նպատակն էր պաշտպանել քարավանները ղրղզական ցեղերի հարձակումներից։ 1860 թվականի սեպտեմբերի 4-ին ղրղզների համաձայնությամբ ռուսական զորքերը գնդապետ Զիմերմանի գլխավորությամբ ավերեցին ամրոցը։
1868 թվականի ամրոցի վայրում հիմնվեց ռուսական բնակավայր նույն «Պիշպեկ» անվանմամբ։ Այն գտնվում էր Ռուսական Թուրքիստանի տարածքում։
1925 թվականին Ռուսական Թուրքիստանում հիմնվեց Կարա-Կիրգիզ ինքնավար մարզը, որի մայրաքաղաքն էր Պիշպեկը։ 1926 թվականին քաղաքը անվանվեց Ֆրունզե բոլշևիկ ռազմական գործիչ Միխայիլ Ֆրունզեի (1885-1925) պատվին, ով ծնվել էր այստեղ։ 1936 թվականին Ֆրունզեն դարձավ Ղրղզստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետության մայրաքաղաք։
1991 թվականի Ղրղզստանի խորհրդարանը փոխեց քաղաքի անվանումը և կոչեց այն "Բիշկեկ":
Բիշքեկը տեղակայված է մոտ 800 մետր բարձրության վրա, Ղրղզական լեռնաշղթայի հյուսիսային մասում, որը համարվում է Տյան Շանի մաս։ Այս լեռները ունեն մինչև 4855 մետր բարձրություն և հրաշալի տեսարան են բացում քաղաքի համար։ Քաղաքից տարածվում է պարարտ տափաստան, որը տարածվում է դեպի հյուսիս մինչև հարևան Ղազախստան։
Բիշքեկը լայն փողոցներով և մարմարյա արտաքինով հասարակական շինություններով բազմաթին խորհրդային ոճի շինություններով քաղաք է։ Կան նաև հազարավոր մասնավոր փոքր տներ, հիմնականում քաղաքի կենտրոնից դուրս։
Ասիայի երկրների մայրաքաղաքներ |
---|
| | | Կենտրոնական Ասիա | Հարավային Ասիա | Հարավարևելյան Ասիա | Արևմտյան Ասիա | |
Արևելյան Ասիա
Հյուսիսային Ասիա
| |
- Բանդար
Սերի Բեգավան, Բրունեյ
- Բանգկոկ, Թաիլանդ
- Դիլի, Արևելյան Թիմոր
- Ֆլային Ֆիշ Քոուվ, Ծննդյան կղզի (Ավստրալիա)
- Հանոյ, Վիետնամ
- Ջակարտա, Ինդոնեզիա
- Կուալա Լումպուր, Մալայզիա
- Մանիլա, Ֆիլիպիններ
- Նայպիդո, Մյանմա
- Պնոմպեն, Կամբոջա
- Սինգապուր
- Վիենտյան, Լաոս
- Ուեսթ Այլնդ, Կոկոսյան կղզիներ (Ավստրալիա)
|
- Աբու Դաբի, Արաբական Միացյալ
Էմիրություններ
- Ամման, Հորդանան
- Անկարա, Թուրքիա
- Բաղդադ, Իրաք
- Բաքու, Ադրբեջան
- Բեյրութ, Լիբանան
- Կահիրե, Եգիպտոս
- Դամասկոս, Սիրիա
- Դոհա, Կատար
- Էպիսկոպի
կանտոնմենտ, Ակրոտիրի և Դեկելիա (Միացյալ Թագավորություն) *
- Երուսաղեմ, Իսրայել *
- Ալ-Քուվեյթ, Քուվեյթ
- Մանամա, Բահրեյն
|
- Մասկատ, Օման
- Նիկոսիա, Կիպրոս
- Հյուսիսային Նիկոսիա, Հյուսիսային Կիպրոս *
- Ռամալլահ, Պաղեստին (դե ֆակտո) *
- Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա
- Սանաա, Եմեն
- Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն *
- Սուխում, Աբխազիա *
- Թբիլիսի, Վրաստան
- Թեհրան, Իրան
- Ցխինվալ, Հարավային Օսիա *
- Երևան, Հայաստան
|
| | |
|