Զախեր (հյուրանոց)
Զախեր | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հյուրանոց և Վիեննական սրճարան |
Անվանված է ի պատիվ | Édouard Sacher? |
Հիմնադրված է | 1876 |
Հիմնադիր | Édouard Sacher? |
Վայր | Վիեննա, Ավստրիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | հյուրանոց |
Սեփականատեր | Elisabeth Gürtler?, Josef Siller?[2], Anna Sacher?[3] և Peter Guertler?[4] |
Կայք | sacher.com |
Մասնակից է | The Leading Hotels of the World |
![]() |
«Զախեր» (գերմ.՝ Hotel Sacher), հյուրանոց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում՝ Վիեննայի պետական օպերայի շենքի հետնամասում[5]։ Հիմնադրվել է 1876 թվականին Վիեննայի բնակիչ հրուշակագործ Էդուարդ Զախերի կողմից։ Վերջինիս մահից հետո մինչև 1929 թվականը հյուրանոցը ղեկավարել է նրա կինը՝ Աննան։ Հինգաստղանի հյուրանոցը դասվում է աշխարհի առաջատար հյուրանոցների շարքին։ Հյուրանոցը հայտնի է իր հրուշակեղենի արտադրամասով, որտեղ ստեղծվել է «Զախեր» տորթը[6][7][8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1876 թվականին Էդվարդ Զախերը գնում է Վիեննայի պետական օպերայի շենքի հետնամասում գտնվող ռենեսանսի ոճով կառուցված շենքը և այնտեղ բացում Hotel de l’Opera հյուրանոց-ռեստորանը։ Լինելով Զախեր տորթի ստեղծող, գյուտարար, Ֆրանց Զախերի որդին՝ Էդվարդը, որպես համադամագետ, արագորեն ձեռք է բերում հռչակ և հեղինակություն։ Արդյունքում հյուրանոցը վերանվանվում է Զախեր[6][8]։
![](http://178.128.105.246/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/Anna-Maria-Sacher-1908.jpg/250px-Anna-Maria-Sacher-1908.jpg)
1880 թվականին Էդվարդը ամուսնանում է վիեննացի մսագործի 22-ամյա դստեր Աննա Մարիա Ֆուքսի հետ։ Աննան սկսում է օգնել ամուսնուն բիզնեսում, իսկ Էդվարդի առողջության խիստ վատթարացումից հետո ստանձնում հյուրանոցի ղեկավարումը։ 1892 թվականին Էդվարդ Զախերը մահանում է, և նրա կինը շարունակում է ղեկավարել հյուրանոցային բիզնեսը։ Ճաշացանկն ու նամակները նա շարունակում է ստորագրել մահացած ամուսնու անունով[9]։ Այդ ժամանակաշրջանի համար Աննա Զախերը համարվում էր չափից դուրս ազատական կին:Նա հանրային վայրերում էր հայտնվում սիգարով և իր սիրելի ֆրանսիական բուլդոգի ուղեկցությամբ, որին Վիեննայի բնակիչները կոչում էին Զախեր բուլդոգ։ Աննա Զախերը իր աշխատողների համար ներդնում է սոցիալական ապահովագրություն, ամանորին նվիրում նվերներ և վճարում նրանց հանգստի համար[8]։
Իր հիմնադրման ամենասկզբից Զախեր հյուրանոցը համարվել է Վիեննայի լավագույն հյուրանոցներից մեկը, իսկ 1871 թվականին դասվել է Ավստրո-հունգարական կայսրության կայսերական տան մատակարար։ Էդվարդ Զախերի մահից հետո նրա կնոջը նույնպես տրվել է այդ արտոնությունը։ Այդ ժամանակ էլ ձևավորվում է մի ավանդույթ, որի համաձայն օպերայի այցելուները նախքան համերգի սկսելը ճաշում են Զախեր հյուրանոցում։ Զախեր հյուրանոցը դարձավ սոցիալական ինստիտուտ։
![](http://178.128.105.246/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/36/Wien_Hotel_Sacher_Am_Abend.jpg/250px-Wien_Hotel_Sacher_Am_Abend.jpg)
Հյուրանոցի ռեստորանի սենյակներում հաճախ հանդիպում էին քաղաքական գործիչները, դեսպաններն ու Եվրոպական երկրների ներկայացուցիչները։ Շուտով հյուրանոցի ռեստորանը դառնում է մի վայր, որտեղ վճռվում են Եվրոպայի ժողովուրդների ճակատագրերը։ 1907 թվականին ռեստորանի սենյակներից մեկում կայացավ Հունգարիայի վարչապետ Կալման Սելեմի և Էռնեստ ֆոն Կյորբերի հանդիպումը, որի արդյունքը եղավ Ավստրիայի և Հունգարիայի միջև հարաբերությունների նոր նախագծի ընդունումը[9]։
Վիեննայում Աննա Զախերը առաջիններից մեկն էր, ով ձեռք բերես սառնարաններ, ինչպես նաև կառուցեց ձմեռային այգի, որպեսզի հյուրերը նույնիսկ ձմռանը կարողանային համտեսել թարմ մրգեր[9]։ Չնայած հեղինակավոր լինելուն՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հյուրանոցը չկարողացավ խուսափել տնտեսական խնդիրներից։
Մահվան նախաշեմին (1930թ.) Աննան բիզնեսի ղեկավարման գործից իրեն հեռացրեց։ Միայն նրա մահից հետո հայտնի դարձավ, որ հյուրանոցը հայտնվել է պարտքերի մեջ, իսկ ակտիվները այդքան էլ շատ չեն։ 1934 թվականին Զախեր հյուրանոցը պաշտոնապես հայտարարվեց սնանկ։
Փաստաբան Հանց Գյուռտլեռը իր կին Պոլդիի և հյուրանոցային գործի մասնագետներ Յոզեֆ ևԱննա Զիլլերների հետ գնում է լքված շենքը։ Նրանք ժամանակակից ձևով վերակառուցում են այն, անցկացնում ջեռուցման և էլեկտրականության համակարգեր, տաք և սառը ջրի խողովակներ բոլոր սենյակներում։ Առաջին անգամ «Զախեր» տորթը սկսում են վաճառել ոչ միայն հյուրանոցի նեսրում, այլև փողոցում։ Շուտով հյուրանոցը կրկին դառնում է Վիեննայի բնակիչների սիրելի վայրը։ Զախեր հյուրանոցում է տեղի ունենում Իրմա Վինդիշգրեց արքայադստեր և իշխան Ֆրանց Վեյկերհամսկու ամուսնական հանդեսը։ Վիեննա այցելության ժամանակ եվրոպական ազնվականությունը գիշերում էր Զախեր հյուրանոցում, ինչը այն կրկին դարձնում է ազնվականների, մշակութային և քաղաքական գործիչների հանդիպման վայր։ Նույնիսկ Մեծ Բրիտանիայի Էդուարդ VIII թագավոն է եղել հյուրանոցի հյուրը[9]։
1938 թվականին Ավստրիայի՝ Գերմանիային բռնակցմամբ Զախեր հյուրանոցը դադարեցնում է իր գործունեությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հյուրանոցի շենքը էական վնաս չի կրում։ Խորհրդային զորքերի Վիեննա մտնելուց հետո քաղաքի կենտրոնը զբաղեցնում են խորհրդային զինվորականները, հետագայում քաղաքի այդ հատվածը անցնում է բրիտանացիներին։
1951 թվականին Գյուռտլեռները և Զիլլերները իրենց սեփականությունը հետ են ստանում։ Այդ ժամանակ Յոզեֆն արդեն մահացել էր։ Հյուրանոցը կրկին հիմնանորոգման կարիք ուներ։ 1962 թվականին մահանում է Աննա Զիլլերը, և հյուրանոցը ամբողջությամբ անցնում է Գյուռտլեռների ընտանիքին։ 1967 թվականին հյուրանոցը ստանում է պետական պարգև և պետական զինանշանը բիզնես գործունեության մեջ օգտագործելու իրավունք։ 1970 թվականին հյուրանոցի ղեկավարումը ստանձնում է Ռալֆ Գյուռտլեռը, ով ավելի ուշ դժբախտ պատահարի հետևանքով մահանում է։ Հյուրանոցը դառնում է նրա որդի Պետերի սեփականությունը։ 1989 թվականին Պետեր Գյուռտլեռը Զալցբուրգում գնում է «Ավստրիական բակ» հյուրանոցը և վերանվանում Hotel Sacher Salzburg (Զախեր Զալցբուրգ հյուրանոց)։ 1990 թվականին նրա մահից հետո ընտանեկան բիզնեսի ղեկավարումը անցնում է նրա առաջին կնոջը՝ Ելիզավետ Գյուռտլեռ-Մայնտերին, իսկ նրանից հետո՝ նրանց դուստր Ալեկսանդրեին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ernst Hagen: Hotel Sacher. In deinen Betten schlief Österreich. Zsolnay, Wien 1976, ISBN 3-552-02827-7.(գերմ.)
- Ingrid Haslinger: Kunde — Kaiser. Die Geschichte der ehemaligen k. u. k. Hoflieferanten. Schroll, Wien 1996, ISBN 3-85202-129-4.(գերմ.)
- János Kalmár, Mella Waldstein: K.u.K. Hoflieferanten Wiens. Stocker, Graz 2001, ISBN 3-7020-0935-3. S. 10-15.(գերմ.)
- Monika Kellermann: Das große Sacher-Backbuch. Mehlspeisen, Torten und Gebäck. Seehamer-Verlag, Weyarn 1994, ISBN 3-929626-28-4.(գերմ.)
- Franz Maier-Bruck: Das große Sacher-Kochbuch. Die österreichische Küche. Seehamer-Verlag, Weyarn 1994, ISBN 3-929626-27-6.(գերմ.)
- Leo Mazakarini: Das Hotel Sacher zu Wien. Gräfe und Unzer, München 1977, ISBN 3-7742-5018-9.(գերմ.)
- Emil Seeliger: Hotel Sacher. Weltgeschichte beim Souper. Verlag Schaffer, Berlin 1942.(գերմ.)
- Wilhelm Fraenkel: Etablissement Eduard Sacher in Wien: Allgemeine Bauzeitung, Jahrgang 1877 (ANNO).(գերմ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.sacher.com/de/sacher-welt/geschichte/
- ↑ https://www.encyclopedia.com/women/encyclopedias-almanacs-transcripts-and-maps/sacher-anna-1859-1930
- ↑ https://www.washingtonpost.com/archive/local/1990/10/26/deaths/7bdcfffd-7730-47d9-ab97-edca579bf47c/
- ↑ Отель Захер (Sacher Hotel) 5* в Вене.(ռուս.)
- ↑ 6,0 6,1 Торт Захер.(ռուս.)
- ↑ Легенды старинной Вены: история австрийского торта «Захер». Արխիվացված 2020-09-25 Wayback Machine(ռուս.)
- ↑ 8,0 8,1 8,2 История венского отеля «Захер».(ռուս.)
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Hotel Sacher Wien: Geschichte, Hotelkritik.(գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զախեր հյուրանոցի պաշտոնական կայք:(գերմ.)
- Geschichte, Hotelkritik und Fotos des Sacher in cosmopolis.ch.(գերմ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զախեր (հյուրանոց)» հոդվածին։ |
|