Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարեհ (Զահրատ, Դարեհ; հունարեն՝ Ζαριάδρης, ծննդյան և մահվան թվականները անհայտ են), Ծոփքի ստրատեգոս-կառավարիչ՝ մ.թ.ա. 202-ից, թագավոր՝ մ.թ.ա. 190-մ.թ.ա. 175-ին։ Սերել է, հավանաբար, Ծոփք-Կոմմագենեի Երվանդունի արքայատոհմից։ Ոմանք նույնացնում են Արտաշես Ա-ի արամեերեն արձանագրություններում հիշատակված Զարեհի՝ Արտաշեսի հոր հետ[1]։ Հաջորդել է Ծոփքի Քսերքսես թագավորին։ Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորը մ.թ.ա. 3-րդ դարի վերջին նվաճելով Երվանդյան Հայաստանի տիրույթների զգալի մասը Կոմմագենեում, Ծոփքում և Մեծ Հայքում, Ծոփքի ստրատեգոս-կառավարիչ է կարգել Զարեհին։ Հռոմի դեմ Մագնեսիայի ճակատամարտում (մ.թ.ա. 190) Անտիոքոսի պարտությունից հետո Զարեհը ապստամբել և Ծոփքը հռչակել է անկախ թագավորություն՝ դաշնակցային հարաբերություններ հաստատելով Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա-ի հետ։ Զարեհը մասամբ իր թագավորությանն է միավորել Սելևկյանների միջամտությամբ տրոհված հայկական մերձեփրատյան հողերը։ Զարեհի անունով և պատկերով հատվել է դրամ, սակայն որոշ ուսումնասիրողներ այդ համարում են արդի կեղծիք[2][3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 667)։
|
![⛭](http://178.128.105.246/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/Wikipedia_interwiki_section_gear_icon.svg/14px-Wikipedia_interwiki_section_gear_icon.svg.png) Զարեհ — նախնիներ |
---|
|