Էրոտիկա
![](http://178.128.105.246/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/19th_century_nude.jpg/220px-19th_century_nude.jpg)
![](http://178.128.105.246/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/Female_artistic_nude.jpg/220px-Female_artistic_nude.jpg)
Էրոտիկա (հունարեն ἔρως, Էրոս հունական դիցաբանության աստվածի անունից), սեռական զգացմունքների փոխանցման արվեստ [փա՞ստ]։ Հաճախակի էրոտիկան արտահայտվում է կերպարվեստի, գրականության, ֆիլմերի և երգերի միջոցով։ Էրոտիկ երկում նկարագրված կերպարների պահվածքը կարող է ինչպես սիրո զգացողության հետ կապված լինել, այդպես էլ ուղղակի սեռական ցանկությունով։ Էրոտիկ երկերը հաճախ են գրաքննության ենթարկվում։
Տարբերությունը պոռնոգրաֆիայից[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի տարբերություն պոռնոգրաֆիայի, էրոտիկային բնորոշ չեն նատուրալիզմը և ուշադրության կենտրոնացում�� անմիջապես սեռական օրգանների վրա։ Էրոտիկայում հաճախ ներկա է թերասության տարրը, սյուժեի անավարտ մնալը։
Պոռնոգրաֆիայի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի շարք հեղինակներ, որոնք զբաղեցնում են ֆեմինիստական դիրքեր, առաջարկում են «էրոտիկա» անվանել իրավահավասար սեռական հարաբերությունները, իսկ «պոռնոգրաֆիա» - անիրավահավասար, կանանց սեռական շահերը սահմանափակող[1], այնուամենայնիվ, գոյություն ունի հատուկ կանանց համար ստեղծած պոռնոգրաֆիա։
Դիցաբանական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստղիկ - սիրո ու գեղեցկության աստվածուհի հին հայկական դիցարանում։
- Աֆրոդիտե - հին հունական սիրո և գեղեցկության աստվածուհի (Վեներան հռոմեացիների մոտ)։
- Էրոս - հին հունական սիրո և կրքերի աստված (Կուպիդոնը հռոմեացիների մոտ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ադրիան Գայգես, Տատյանա Սուվորովա։ Սեռը պլաններից դուրս, Մոսկվա, «Սոբեսեդնիկ», 1990 (ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրոտիկա» հոդվածին։ |
|