Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզմայիլ[4] (ուկրաիներեն՝ Ізмаїл, հայկական աղբյուրներում՝ Իսմայիլ[5]), քաղաք Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմաիլի շրջանում, մարզային նշանակության քաղաք, շրջկենտրոն։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Տուչկով։
2012 թվականի տվյալներով Իզմայիլ քաղաքում բնակվում էր 73 336 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 53 կմ²։
Հայերը Իզմայելում միջին դարերում բնակություն են հաստատել Ամասիայից, Եվդոկիայից և Արևմտյան Հայաստանի զանազան բնակավայրերից։ Ունեցել են եկեղեցի (1669-ից)։
1750-ին Իզմայիլում գործել է հայ դերձակների եղբայրություն (համքարություն)։ 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայերը մեծ օգնություն են ցույց տվել ռուսական զորքերին։ Քաղաքի ազատագրումից հետո ռուս զորավար Ա. Վ. Սուվորովն ու Ռուսահայոց թեմի առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը շատ հայերի ազատել են թուրքական գերությունից։ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը 320 ընտանիք (1658 բնակիչ) գաղթեցրել է նախ Դուբոսար, ապա՝ նորաստեղծ Գրիգորիուպոլիս։ 19-րդ դարի սկզբին Իզմայիլում կար ընդամենը 60 տուն հայ։ Տեղի հայկական ավանը մտնում էր Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մեջ։ 1828-ին Խ. Լազարյանի դրամական օգնությամբ նորոգվել է Իզմայիլի հայոց եկեղեցին և բացվել հայկական տարրական դպրոց։ Սակայն հետզհետե նվազել է հայերի թիվը, և արդեն 1905-թվականին Իզմայիլում կար ընդամենը 25-30 տուն հայ բնակիչ[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 312)։
|
|
---|
| Շրջաններ | |
---|
| Մարզային նշանակության քաղաքներ | |
---|
| Շրջանային նշանակության քաղաքներ | |
---|
| Քաղաքատիպ ավաններ | |
---|
| |
|
|
---|
| Մայրաքաղաք | |
---|
| Մարզեր | |
---|
| Ինքնավար հանրապետություն | |
---|
| Պետական նշանակության քաղաքներ | |
---|
| Վարչական կենտրոններ | |
---|
| |
|