Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծածանակերպեր (լատին․՝ Cypriniformes), ոսկրոտ ձկների կարգ։ Բնորոշ է վեբերյան ապարատի առկայությունը, լողափամփուշտը միացված է աղիներին։ Ապրում են հիմնականում քաղցրահամ ջրերում։ Ընդգրկում են 4 ենթակարգ՝ խարացիններ, էլեկտրական օձաձկներ, լոքոներ և ծածաններ։ Ծածանակերպերի մեծ մասն ունի արդյունագործական նշանակություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 106)։
|