Կոմիտասի անվան զբոսայգի
Տեսակ | զբոսայգի |
---|---|
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Երևան |
Հիմնվել է | 1930 |
Մակերես | 18,570 քմ |
ԲԾՄ | մոտ 956 մետր |
Անվանված է | Կոմիտաս |
Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն, զբոսայգի Երևանի Արշակունյաց պողոտայի երկայնքով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1930-ական թվականների կեսերը զբոսայգու տարածքը եղել է հին գերեզմանատուն, որը տեղացիները կոչել են «Մլեր»։ Պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։
1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ գերեզմանատունը փակվել է և ամայի տարածքում հիմնադրվել է զբոսայգի։ Այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության է մատնված եղել։ 1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը, որից հետո կատարվել են մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005 թվականին[1]։
Այգու տարածքում են գտնվում՝
- Կոմիտասի անվան պանթեոնը
- Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը
- Շուշանիկ Կուրղինյանի գերեզմանը
- Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
- Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
- Հուշարձան՝ նվիրված ՀՕՄ-ի 100-ամյակին
- 2011-2013 թթ. այգու տարածքում գործել է «Նեմո» դելֆինարիումը[2][3]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կոմիտասի անվան զբոսայգին՝ ամռանը, 2020 թվական
-
Այգու մուտքը Արշակունյաց պողոտայից
-
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
-
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այս տարի կբարեկարգվեն Կիրովի, Կոմիտասի անվան այգիներն ու Գլխավոր պողոտան
- Կձևավորվի մեկ ընդհանուր զբոսայգի։ Վերակառուցվում է Կոմիտասի անվան զբոսայգին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմիտասի անվան զբոսայգի» հոդվածին։ |
|