Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Ակսակով |
---|
|
Ծնվել է | ապրիլի 10, 1817(1817-04-10)[1][2] |
---|
Ծննդավայր | Ակսակովո (գյուղ, Բուգուռուսլանսկի շրջան), Բուգուռուսլանսկի շրջան, ԽՍՀՄ[1] |
---|
Վախճանվել է | դեկտեմբերի 19, 1860(1860-12-19)[1][2][3] (43 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Զակինթոս, Zakynthos Municipality, Զակինթոս, Հոնիական կղզիներ, Հունաստան[1] |
---|
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
---|
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա, գրող և գրական քննադատ |
---|
Լեզու | ռուսերեն |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
---|
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան (1835)[1] |
---|
Konstantin Aksakov Վիքիպահեստում |
Կոնստանտին Սերգեևիչ Ակսակով (ռուս.՝ Константи́н Серге́евич Акса́ков, ապրիլի 10, 1817(1817-04-10)[1][2], Ակսակովո (գյուղ, Բուգուռուսլանսկի շրջան), Բուգուռուսլանսկի շրջան, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 19, 1860(1860-12-19)[1][2][3], Զակինթոս, Zakynthos Municipality, Զակինթոս, Հոնիական կղզիներ, Հունաստան[1][4]), ռուս հրապարակախոս, բանաստեղծ, գրաքննադատ, պատմագետ և լեզվաբան, սլավոնասեր, Սերգեյ Տիմոֆեևիչ Ակսակովի և Օլգա Սեմյոնովնա Զապլատինայի ավագ որդին։ Եղել է ռուս սլավոնասերների պարագլուխն ու գաղափարախոսը[5]։
Կյանքի առաջին ինը տարիներն անցկացրել է ծննդավայրում, 1826 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել Մոսկվա։ 1830-ական թվականների սկզբին սովորել է Միխայիլ Պետրովիչ Պոգոդինի մասնավոր դպրոց-պանսիոնում։ Այդ ժամանակաշրջանում աչքի էր ընկել իր ընդունակություններով, հետաքրքրասիրություններով և լուրջ զբաղմունքներով։ 1832 թվականին տասնհինգամյա Ակսակովը դարձել է Մոսկվայի համալսարանի բանասիրական բաժնի ուսանող, որտեղ դասավանդում էին պրոֆեսորներ Պավլովը, Նադեժդինը, Պոբեդոնոսցևը։ 1835 թվականին ստացել է թեկնածուական դիպլոմ։ Ուսում ստանալով համալսարանում, միաժամանակ Բելինսկու և Բոդյանսկու հետ դաձել է Ստանկևիչի խմբակի անդամ։ Այդ ժամանակաշրջանում նա տարված էր գերմանական դասական փիլիսոփայությամբ, որի ազդեցությունը զգացվում էր նրա աշխատանքներում, անգամ նրա 1846 թվականի մագիստերական աշխատանքում։ 1837 թվականին կապվել է սլավոնասերների խմբակին։ 1838 թվականին մեկնել է արտասահման և վերադարձել հինգ ամիս անց։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Осповат А.Л. Аксаков Константин Сергеевич // Русские писатели 1800—1917. Биографический словарь / П. А. Николаев (гл. ред.). — М.: Сов. энциклопедия, 1989. — Т. 1: А—Г. — С. 32-34.
- ↑ Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|