Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկացորեն թաթարական |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Fagopyrum tataricum
|
Հոմանիշներ |
- Fagopyrum dentatum Moench
- Fagopyrum rotundatum Bab.
- Fagopyrum subdentatum Gilib.
- Fagopyrum suffruticosum F.Schmidt
- Polygonum tataricum L.
|
|
Հնդկացորեն թաթարական (լատին․՝ Fagopyrum tataricum), մատիտեղազգիների ընտանիքի հնդկացորենի ցեղի միամյա մոլախոստ։ Գարնանային մոլախոտ է։
Ունի դարչնագույն, զարգացած առանցքային արմատներ և բոլոր կողմերից տարածող մազարմատներ։ Ցողունները կիսականգուն են, մերկ, հարթ, լավ ճյուղավորված, փաթաթվելու համեմատաբար պակաս հակումով։ Տարևները սրտաձև են։ Սերմնապտուղը եռանիստ-բրգաձև է, կանաչավուն գույնի։ Սերմը սև գույն ունի, խամրած։ Ծլում է վաղ գարնանը, ծաղկում հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում, Չինաստանում, Բելառուսում։ Հայաստանում ավելի շատ տարածված է լեռնատափաստանային գոտում։
- Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980