Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարիա Ալեքսանդրի Թադևոսյան (կեղծանունը՝ Մարիա Թենազի) (մայիսի 1, 1901(1901-05-01)[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - 1931[1][2], Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան[1][2]), հայ դերասանուհի։
Ավարտել է Թբիլիսիի Պետրաշևսկու անվան առևտրի ուսումնարանը, զբաղվել է գեղանկարչությամբ։ 1924 թ. «Երկաթգիծ» ֆիլմի համար գեղագիտական վայրեր փնտելու նպատակով Թբիլիսիից Ալավերդի է այցելում վրացական «Պետկինո» կինոստուդիայի ռեժիսոր Վլադիմիր Բարսկին, որտեղ նկատում է երիտասարդ Թադևոսյանին և որոշում հրավիրել հայ գեղեցկուհուն ֆիլմի նկարահանումներին։ Նկարահանումների ժամանակ բացահայտվում է Մարիայի դերասանական տաղանդը։ 1926 թ. Համո Բեկնազարյանը հրավիրում է Մարիա Թադևոսյանին «Հայֆիլմ», «Զարե» ֆիլմի նկարահանումներին և առանց նախնական փորձերի նկարահանում է դերասանուհուն գլխավոր դերում։ Զաքարի Բերիշվիլիի «Ամպերի թաքստոց» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհին հիվանդանում է տուբերկուլյոզով։ Մարիա Թադևոսյանը մահանում է 1930 թ. մայիսի 1-ին, Վրաստանի Քոբուլեթ քաղաքում։
- 1924 - «Երկաթգիծ»
- 1925 - «Անցյալի մղձավանջերը»
- 1925 - «Փարոսի գաղտնիքը» - Այշե
- 1925 - «Հազատների գնով»
- 1926 - «9-րդ ալիք» - Նատալյա
- 1926 - «Խաղն ավարտված է»
- 1926 - «Զարե» - Մատուսյա
- 1928 - «Ամպերի ապաստան» - Մարինե
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 427.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 169)։
|