Մերո
Մերո | |
---|---|
Մերոն 2019 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Mero[1] |
Ծնվել է | հուլիսի 27, 2000 (24 տարեկան) Ռյուսելսհայմ, Գրոս Գերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա |
Երկիր | Գերմանիա |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2018-ներկա |
Լեյբլ | Groove Attack TraX |
Mero (Rapper) Վիքիպահեստում |
Էնես Մերալ (հուլիսի 27, 2000, Ռյուսելսհայմ, Գրոս Գերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), առավել հայտնի որպես Մերո, թուրքական ծագումով գերմանացի ռեփեր։
Կյանքը և կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և մեծացել է Գերմանիայի Հեսսեն նահանգի Ռյուսելսհայմ քաղաքում։ Ծնողները արմատներով Թուրքիայի Գյումյուշհանե քաղաքից են[2][3]։ 2016 թավականից նա երաժշտական հոլովակներ է տեղադրել Ինստագրամում և հավաքել մեծ լսարան, ինչի արդյունքում էլ պայմանագիր է ստորագրել Groove Attack TraX ձայնագրման լեյբլի հետ[4]։
Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին մեծ հաջողությունը գրանցել է 2018 թվականին՝ «Baller los» երգով գլխավորել է գերմանական սինգլների հիթ շքերթը[5]։ 2019 թվականին թողարկված նրա դեբյուտային «Ya Hero Ya Mero» ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը գերմանական ալբոմների հիթ շքերթում, իսկ ալբոմի «Hobby Hobby» և «Wolke 10» երգերը կրկին գլխավորել են սինգլների հիթ շքերթը[5]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ya Hero Ya Mero» (2019)
- «Unikat» (2019)
- «Seele» (2020)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Diese deutschsprachigen Rapper müsst ihr kennen (գերմ.) // Schweizer Illustrierte Zeitung — Ringier Axel Springer Media, 1911.
- ↑ «MERO Kimdir? - Özgür Hip Hop Türkçe Rap ve Hip Hop». Özgür Hip Hop. 2019 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Mero kimdir, gerçek adı ne?». Hurriyet. 2019 թ․ հունիսի 16. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Newcomer Mero hat offiziell bei Xatar unterschrieben». Raptastisch. 2018 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 5,0 5,1 «Suchen nach 'Mero'» [Search for 'Mero']. GfK Entertainment Charts. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սկավառակագրությունը Allmusic կայքում