Շոտլանդական խոհանոց
Շոտլանդական խոհանոց, Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Շոտլանդիայի Թագավորության ազգային խոհանոց։
Տեղական խոհանոցն ինքնին ձևավորվել է կելտական ժողովուրդների խոհարարական ավանդույթների հիման վրա, որը հետագայում հակասական ազդեցությունն է ունեցել հյուսիսային և արևմտաեվրոպական բազմաթիվ խոհանոցների վրա՝ հատկապես ֆրանսիական և անգլիական։
Ընդհանրապես տեղի բնակչության մեծ մասի խոհանոցը (բացառությամբ արիստոկրատիայի և ազնվականության սովորույթների, որոնք գրեթե ամբողջությամբ փոխառնված են օտար, ավելի նորաձև ավանդույթներից) հիմնվում է հին շոտլանդական գյուղացիական ավանդույթների, ընտանեկան բաղադրատոմսերի և ազգային արտադրության մեթոդների վրա (թթու դնել, ծխեցնել)։ Այստեղի բերրի հողը, հարուստ ծովը և յուրահատուկ կլիման հնարավորություն են տվել շոտլանդացիներին, որ նրանց սեղաններին հայտնվեն բազմաթիվ հիանալի սննդամթերքներ, որոնք այժմ հայտնի են ամբողջ աշխարհում` գառ, ձուկ և բանջարեղեն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոտլանդիան, իր բարեխառն կլիմայով, հազարամյակներ ի վեր իր բնակիչներին ապահովել է բազմաթիվ սննդամթերքներով։ Ծովափնյա շրջաններում առկա ծովամթերքների հարստությունը ամենավաղ բնակիչներին ապահովում էր ծովային մթերքներով։ Զարկ է տրվում նաև գյուղատնտեսության զարգացմանը և վարսակը արագորեն դառնում է շոտլանդացիների կերակրատեսակների հիմնական բաղադրիչը[1]։ Նախկինում շոտլանդական հասարակության շարժական բնույթը պահանջում էր այնպիսի սնունդ, որը չպետք է շուտ փչանար։ Սովորական երևույթ էր վերցնել վարսակի ալյուրի մի փոքրիկ տոպրակ, որը կարող էր վերածվել հիմնական շիլայի կամ վարսակի տորթի։ Կարծիքներ կան, որ Շոտլանդիայի ազգային ուտեստը՝ «հագիսը», ծագել է նման ձևով. փոքր քանակությամբ, ամենաէժան անորակ մսից` ոչխարի կամ խոզի փորոտիքից, որը տեղափոխվել է տոպրակի մեջ։ Առաջարկվել է նաև, որ այս ուտեստը ներկայացվի նորվեգացի զավթիչների կողմից, ովքեր փորձում էին պահպանել իրենց սնունդը Սկանդինավիա կատարվող երկար ճանապարհորդության ընթացքում[2]։
Ավանդույթներ և ծեսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանրապես, շոտլանդական խոհանոցի ինքնատիպությունը չի հենվում սննդամթերքի յուրօրինակության վրա, քանի որ դրանք և դրանց անալոգները լայնորեն հանդիպում են հարևան երկրների խոհանոցներում, բայց առանձնահատուկ են նրանց հատուկ համադրությունը, խնամքով պահպանված խոհարարության ավանդույթները, կազմը, խոհարարության գործընթացի մանրակրկիտությունը, օգտագործման առանձնահատկությունները և նույնիսկ որոշակի տեսակի մենյուի ժամկետները` նախատեսված որոշակի ժամանակի, ամսաթվի կամ իրադարձության համար։
Ապուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոտլանդացիները շատ բազմազան են սնվում։ Տեղական թանձր, յուղալի ապուրներն իրենց խտությամբ հիշեցնում են գուլյաշ։ Հաճախ դրանց մեջ ավելացնում են «իմպրովիզացված» մթերքներ՝ բանջարեղեն, հացահատիկ և միս, մինչև անգ��մ ձուկ և խոտաբույսեր։
Հանրաճանաչ ապուրներ։
- «կոկի լոկի», ապուր`սոխով, հավի մսով և սալորաչրով
- «կուլեն սկինկ», ապուր` ապխտած ձկով
- բրնձով ապուր` խեցգետնի ձողիկներով
- ոսպով ապուր բեկոնով
- գարեձավարի ապուր` բանջարեղենով և գառան մսով
Երկրորդական ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոտլանդիայի բոլոր շրջանների ավանդական հիմնական ուտեստը գուլյաշն է, ուտեստ, որը պատրաստվում է շոգեխաշած մսից, թռչնամսից, բանջարեղենից և հացահատիկից` բաց կրակի վրա։ Թռչնամիսը (հավ, բադ) և միսը (հիմնականում գառ, տավար) նույնպես ապխտում կամ շոգեխաշում են գարեջրում (էլ), իսկ ձկներն ու ծովամթերքները խաշում կամ տապակում են։ Ձևավորման համար օգտագործում են տաք, պինդ հացահատիկային շիլաներ (վարսակի ալյուր) և խաշած բանջարեղեն (շաղգամ, ռուտաբագա, կարտոֆիլ, գազար, սոխ, ոլոռ), որոնք հաճախ նույնպես խառնում և տապակում են։
Հայտնի խավարտներ։
- «սքիրլի», ավանդական ճաշալրաց` տապակած սոխով և վարսակի ալյուրով
- «նիպս -տատիս», պյուրե՝ տապակած ռուտաբագայից և կարտոֆիլով
- «կլապսխոտ», կարտոֆիլի պյուրե և շաղգամ սև պղպեղով
- շոգեխաշած պրաս
- թանձր շիլաներ (վարսակի, գարեձավարի, ոսպի)
Երկրորդ հայտնի ուտեստներ։
- «հագիս», ոչխարի փորոք` լցոնված համեմունքների խառնուրդով
- կոլոլակ ձվով
- խոզի մսով գուլյաշ` գարեջրով և մարինացված ընկույզով
- կարկանդակ ոչխարի երիկամից
- ձկան կարկանդակ` սոխով և կարտոֆիլով
- հավ
- տավարի միս` գարեջրով տապակած
- լցոնած բադ
- սաղմոն` խաշած դոնդողում
Խմիչք և քաղցրավենիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոտլանդական հիմնական ազգային ըմպելիքը տաք թեյն է, որն ուղեկցվում է բազմաթիվ քաղցրավենիքներով (բլիթներ, նրբաբլիթներ, վարսակի տորթեր, մաֆիններ, մուրաբաներ, մարմելաթ), ինչպես նաև ապխտած մսով։ Նման «մեծ թեյը» սովորաբար կազմակերպվում է ուշ երեկոյան՝ ի տարբերություն անգլիական ժամը հինգի թեյախմության։ Այսօր թեյի մեջ կարելի է ավելացնել անուշաբույր խոտաբույսեր կամ մրգահյութեր։ Ամբողջ աշխարհում հրուշակեղեններից հայտնի են հատապտուղներով տեղական կարկանդակները, ինչպես նաև կոճապղպեղը, կարճատևը և վարսակի ալյուրից պատրաստված բլիթները (Շոտլանդիան, ի դեպ, համարվում է վերջիններիս ծննդավայրը)։ Տոներին այստեղ պատրաստում են կոն խմիչքը, ինչպես նաև կեքս` նուշով և չամիչով։ Այնուամենայնիվ, ամենատարածված տեղական աղանդերը քրանահանն է` վարսակի ալյուրի, թարմ հատապտուղների, մեղիր և հարած սերուցքի խառնուրդի տապակա։
Թագավորության ամենատարածված սպիրտային խմիչքը շոտլանդական վիսկին է, ինչպես նաև դրա հիմքով պատրաստված տարատեսակ լիկյորներ։ Գրեթե յուրաքանչյուր գյուղ արտադրում է տնական գինիներ և գարեջուր։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Scotland's Traditional Cuisine – a brief overview", Taste of Scotland
- ↑ «Haggis History». MacSweens of Edinburgh. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շոտլանդական խոհանոցի մասին Արխիվացված 2020-07-04 Wayback Machine
- Շոտլանդիայի խոհանոցը։ ինչ կհամտեսի զբոսաշրջիկը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոտլանդական խոհանոց» հոդվածին։ |
|