Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Սեսիլ
Robert Cecil |
---|
![Դիմանկար](http://178.128.105.246/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c5/Robert_Cecil%2C_1st_Viscount_Cecil_of_Chelwood_-_Project_Gutenberg_eText_15306.jpg/270px-Robert_Cecil%2C_1st_Viscount_Cecil_of_Chelwood_-_Project_Gutenberg_eText_15306.jpg) |
Ծնվել է | 14 սեպտեմբեր, 1864 թ. |
---|
Ծննդավայր | Լոնդոն ![Միացյալ Թագավորություն](http://178.128.105.246/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/83/Flag_of_the_United_Kingdom_%283-5%29.svg/22px-Flag_of_the_United_Kingdom_%283-5%29.svg.png) |
---|
Մահացել է | 24 նոյեմբեր, 1958 թ. |
---|
Մահվան վայր | Արևմտյան Սուսեքս ![Միացյալ Թագավորություն](http://178.128.105.246/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/83/Flag_of_the_United_Kingdom_%283-5%29.svg/22px-Flag_of_the_United_Kingdom_%283-5%29.svg.png) |
---|
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
---|
Ազգություն | Անգլիացի |
---|
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
---|
Կրթություն | Համալսարանի քոլեջ և Ի��ըն քոլեջ |
---|
Մասնագիտություն | Քաղաքական գործիչ |
---|
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
---|
Ամուսին | Eleanor Lambton?[1] |
---|
Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերի[1], մայր՝ Ջորջինա Գասքոյն-Սեսիլ[1] |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Parliamentary Under-Secretary of State for Foreign Affairs?, Փոքր կնիքի լորդ-պահապան, Լանքասթերի դքսության կանցլեր, Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Փոքր կնիքի լորդ-պահապան, Միացյալ Թագավորության 32-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 31-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 30-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ, Լորդերի պալատի անդամ և ռեկտոր |
---|
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | World Brotherhood Federation?[4] |
---|
Robert Cecil, 1st Viscount Cecil of Chelwood Վիքիպահեստում |
Ռոբերտ Սեսիլ (անգլ.՝ Robert Cecil), լորդ Չելվուդ (սեպտեմբերի 14, 1864(1864-09-14)[8][5][6][…], Cavendish Square, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 24, 1958(1958-11-24)[5][6][7][…], Ռոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն), անգլիացի քաղաքական գործիչ, լորդ Ռ. Սոլսբերիի որդին։
1906-1923 թվականներին Համայնքերի պալատի անդամ Պահպանողական կուսակցությունից, մի շարք կառավարություններում զբաղեցրել է նախարարի և այլ պատասխանատու պաշտոններ։ Հետևողականորեն պաշտպանել է հայ ժողովրդի շահերը։ 1915-1916 թվականների ընթացքում Համայնքների պալատում բազմիցս հանդես է եկել Թուրքիայում հայերի զանգվածային տեղահանությունների և ջարդերի մասին հաղորդումներով, նշել, որ այդ գործողությունները ոչ թե ինչ-որ սադրանքի, ապստամբության կամ խռովության արդյունք են, այլ արևմտահայերի ծրագրված ոչնչացում։ 1915 թվականի սեպտեմբերին հայերի ջարդերի և տեղահանության կապակցությամբ հարց է բարձրացրել ԱՄՆ-ի հասարակական կարծիքի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին։ 1918 թվականի հոկտեմբերին Սեսիլը նշել է, որ հայերը վաստակել են ազատագրվելու և անկախանալու իրավունքը շնորհիվ հետևյալ գործոնների, հայերը հրաժարվել են հանդես գալ Ռուսաստանի դեմ, 1915 թվականին կոտորվել է հայ բնակչության 2/3-ը, Թուրքիայի դեմ կռվելու համար ռուսական բանակի կազմում կազմավորվել են հայկական կամավորական ջոկատներ, 5 ամսվա ընթացքում (1918 թվականի փետրվար-հուլիս, ռուսական հեղափոխությունից և Կովկասյան բանակի փլուզումից հետո) հետ են մղվել թուրքական բանակի հարձակումները, ինչը նպաստել է Միջագետքում բրիտանական բանակի գործողություններին։ 1918 թվականի նոյեմբերին Համայնքների պալատում Սեսիլը հանդես է եկել Հայկական հարցում կառավարության քաղաքականության քննադատությամբ, ավելի ուշ հայտարարել է, որ Հայկական հարցը փաստորեն կարող է լուծվել միայն Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային հանձնելու դեպքում, ընդ որում, ենթամանդատային տարածք համարելով բոլոր հայկական վեց նահանգները։ Դեմ է հղել 1919 թվականին Հայաստանից անգլիական զորքերի դուրսբերմանը՝ գտնելով, որ Մեծ Բրիտանիան պատասխանատու է հայերի ճակատագրի համար, ովքեր 1916 թվականին Անտանտի շահերի զոհը դարձան։ Ակտիվորեն մասնակցել է Ազգերի լիգայի ստեծմանը, 1920-1930 թվականներին եղել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը նրա մի շարք համաժողովներում, քննադատել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումը Հայկական հարցում, ձգտել Հայաստանն ընդունել Ազգերի լիգա։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Kindred Britain
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1937/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://archive.org/details/worldbrotherhood00worluoft/
- ↑ 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 GeneaStar
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|