Սողոմե Արշակունի
Սողոմե Արշակունի | |
---|---|
Ծնունդ | 297 |
Վախճան | 361 |
Եկեղեցի | Հայ Առաքելական Եկեղեցի |
Երկիր | Մեծ Հայք և Վիրք |
Մայր | Աշխեն թագուհի[1] |
Հայր | Տրդատ Գ Մեծ |
Ամուսին | Rev II of Iberia? |
Զավակներ | Sauromaces II of Iberia? և Trdat of Iberia? |
Քույր/եղբայր | Խոսրով Գ, Անանուն Արշակունի և Մահբանու Արշակունի |
Սողոմե Արշակունի (նաև Սալոմե Ուջարմացի; վրաց.՝ სალომე უჯარმელი, Սալոմե Ուջարմելի[2][3][4], Սալոմե Արշակունի. 297 - 361), հայ Արշակունի արքայադուստր[5][6], վրաց թագուհի, հայ առաքելական, վրաց ուղղափառ և որոշ այլ ուղղափառ եկեղեցիների սուրբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սողոմեն Մեծ Հայքի թագավոր Տրդատ III-ի ու նրա Աշխեն կնոջ դուստրն էր։ Վրացական ավանդապատումի համաձայն՝ նա վրացի առաջին քրիստոնյա թագավոր, Վիրքի գահակալ Միրիան III- ի որդու և համագահակալի՝ Ռևա II- ի կինն էր, իսկ ըստ հայկական ավանդապատումի՝ Սողոմեն հենց Միրիանի կինն էր։
Միրիանը Ռևայի կառավարմանն է հանձնել Կախեթն ու Կուխեթը (Վրաստանի Կախեթ երկրամասի պատմական մարզերը), և վերջինս կնոջ՝ Սողոմեի հետ հաստատվել է Ուջարմա ամրոցում։ Այդտեղ Սողոմեն հանդիպել է սուրբ Նունեին (վրացական աղբյուրներում՝ Նինո), ով, վարքաբանություններից մեկի համաձայն, իբր Սողոմեին փրկել, ազատել է անբուժելի հիվանդությունից։ Սողոմեն առաջինների թվում է քրիստոնեություն ընդունել, իսկ ավելի ուշ նա և սուրբ Պերոզավր Սյունին խնամել են Նունեին։ Սողոմեն իր նպաստն է բերել նաև Միրիանի և թագավորական արքունիքի կողմից քրիստոնեության ընդունմանը, ապա Իբերիայի քրիստոնեացմանը։ Նա և Պերոզավրը մահվան մահճում գտնվող սուրբ Նունեից լսել ու գրի են առել նրա կյանքի պատմությունը։
Պաշտամունքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ առաքելական և վրաց ուղղափառ եկեղեցիները սրբադասել են Սողոմեին։ Նրա և Պերոժավրայի անունները վրաց եկեղեցու տոնացույցում ներառվել են 20-րդ դարում, հիշատակի օր որոշվել է հունվարի 15-ը՝ Սուրբ Նինայի հիշատակի օրվա հաջորդ օրը։ Հայ առաքելական եկեղեցին սուրբ Սողոմեի հիշատակի կոնկրետ օր ներկայումս չի սահմանում, սակայն ենթադրաբար այդպիսի օր է եղել հոկտեմբերի 29-ը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միրիան III
- Ռևա II
- Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Lang, 1956, էջեր 19, 36-37
- ↑ Thomson, 1996, էջ 84:"First let us recall the life of our holy and blessed mother Nino... written down by the believing queen Salome of Ujarma"
- ↑ Berman, 2009, էջ 68
- ↑ Wardrop, 2006, էջ 71
- ↑ Rapp, 2003, էջ 218 & 295
- ↑ Православная энциклопедия||Саломия Уджармская|61|186|Э. Габидзашвили, М. Э. С. Ширинян
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- St. Salome and St. Perozhavra of Ojarma Commemorated on January 15 at The Self-Ruled Antiochian Orthodox Christian Archdiocese of North America
- Saints Salome of Ujarma and Perozhavra of Sivnia (4th century) Memory 15 (28) January
- Berman, Michael (2009). The Shamanic Themes in Georgian Folktales. Cambridge Scholars Publishing. ISBN 1443808164.
- Lang, David Marshall (1956). Lives and legends of the Georgian saints. Mowbrays.
- S.H. Rapp (Jr), Studies in medieval Georgian historiography: early texts and Eurasian contexts, Volume 113, Peeters Publishers, 2003
- Thomson, Robert W. (1996). Rewriting Caucasian history: the medieval Armenian adaptation of the Georgian chronicles; the original Georgian texts and the Armenian adaptation. Oxford: Clarendon Press. ISBN 0198263732.
- M. Wardrop, K. Lake & G.H. Gwilliam, Studies in Biblical and Patristic Criticism: Or Studio Biblica Et Ecclesiastica, Gorgias Press LLC, 2006