Jump to content

Սողոմոնի երգերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սողոմոնի երգերը
Սողոմոնի երգերը
Երկիր Հայաստան
Ժանրդրամա
Թվականնոյեմբեր 2020
Լեզուհայերեն
ՌեժիսորԱրման Նշանյան
ԴերակատարներՍամվել Թադևոսյան, Տաթև Հովակիմյան, Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան, Արտաշես Ալեքսանյան, Ժան-Պիեր Նշանյան, Շաքե Թուխմանյան և Նարինե Գրիգորյան
Տևողություն103 րոպե

«Սողոմոնի երգերը», պատմական դրամա, որը պատմում է Օսմանյան կայսրությունում 1881-1915 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների մասին, Կոմիտասի կյանքի մասին, նաև ընկերության մասին, որը դաժանորեն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով։ Ֆիլմի հերոսներից մեկն անվախ թուրք կին է, որը վտանգում է իր ու իր ընտանիքի կյանքը՝ կրոնական հողի վրա հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար։ Ֆիլմն ավարտվում է Կոմիտասի վերջին համերգով[1]։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջում։ «Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմում է պատանի Կոմիտասի և նրա երկու ընկերուհիների՝ թրքուհի Սևիլի և հայուհի Սոնայի մասին։ Երեխաներն ապրում են Քյոթահիայում, Կոմիտասի ծննդավայրում, Աբդուլ Համիդի իշխանության տարիներին (1890-ականներ), իսկ պատմությունը ներկայացվում է Սևիլի տեսանկյունից[2]։

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Կոմիտասի հոգևոր երաժշտության ֆոնի ներքո[3]։

Նկարահանող անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր - Արման Նշանյան
  • Պրոդյուսեր(ներ) - Նիք Վալլելոնգա, Ասկո Հակոբյան, Արման Նշանյան
  • Ֆիլմի գործադիր պրոդյուսեր - Կարո Կավուկջյան
  • Համա-պրոդյուսեր - Անի Որսկանյան, Էդգար Կարապետյան
  • Բեմադրող օպերատոր - Էնթոնի Ռիքերթ-Էփշթեյն
  • Սցենարի հեղինակ - Օդրի Գևորգյան, պատմությունը՝ Սիրվարդ Կավուկչանի
  • Բեմադրող օպերատոր - Էնթոնի Ջէյ Ռիքերտ Էպստին
  • Արտադրող ընկերություն(ներ) - PEOPLE OF AR Productions, OSCAR GOLD Productions, VALLELONGA Productions

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cloudburst Entertainment ընկերությունը գնել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի իրավունքը, որը «Միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը ներկայացրել է «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությանը։
  • Արման Նշանյանը ֆիլմը ստեղծել է «Կանաչ գիրքը» ֆիլմի համահեղինակ Նիկ Վալելոնգի (Vallelonga Productions-ից) ու Ասկո Հակոբյանի (Oscar Gold Productions-ից) հետ[4]։
  • Ֆիլմի կադրերը հիմնականում նկարահանվել են Արցախում[5]։
  • «Սողոմոնի երգերը» ֆիլմը ՀՀ բանակին նվիրել է 16,000,000 դրամ[5]։
Ես չեմ փորձել նկարահանել հանճարեղ կամ միջազգային ֆիլմ. փորձել եմ ներկայացնել մի պատմություն, որը շատ կարևոր է մեր ազգի համար, նկարահանել եմ ազգագրական ֆիլմ։ Հուսով եմ, որ աշխարհն էլ կգնահատի այս պատմությունը[6]։
- Արման Նշանյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սողոմոնի երգերը»․ Հայաստանից «Օսկարի» առաջադրված ֆիլմի իրավունքը գնել է Cloudburst-ը
  2. «Որտե՞ղ ես, Սողոմոն». Արման Նշանյանի կոմիտասյան մելոդրաման
  3. «Սողոմոնի երգերը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  4. Armenia’s Oscar Entry ‘Songs Of Solomon’ Acquired By Cloudburst For 2021 Release
  5. 5,0 5,1 «Օսկարին» Հայաստանը ներկայացնող «Սողոմոնի երգերը» ֆիլմը բանակին նվիրել է 16,000,000 դրամ
  6. «Օսկար»-ի առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը