Jump to content

Սուդա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուդա
Տեսակկղզի
Երկիր Հունաստան[1]
Վարչատարածքային միավորChania Municipality?
Քարտեզ
Քարտեզ

Սուդա (հուն․՝ Σούδα), հունական կղզի, որը գտնվում է Սուդա ծովախորշի մուտքի մոտ՝ Կրետե կղզու հյուսիսարևմտյան ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան Սուդայից

Սուդա կղզին ռազմավարական դիրք է զբաղեցնում բնական նավահանգիստ Սուդա նավախորշի մուտքի մոտ։ Վենետիկցիները XVI դարում կղզում կառուցել են ամրոց։ Այն բանից հետո, երբ 1669 թվականին Կրետե կղզին գրավվել է Օսմանյան կայսրությունը կողմից, վենետիկցիները պահպանել են (Գռամվուս և Սպինալոնգա կղզի) հսկողությունը կղզու վրա ևս 46 տարի, մինչ նրա՝ 1715 թվականի հանձնումը։ Այս երեք ամրոցները պաշտպանում էին Վենետիկի առևտրային ուղիները, ինչպես նաև ծառայում էին որպես ռազմավարական ��ազա թուրքերի հետ նոր պատերազմի դեպքում[2]։

Ժամանակակից դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Սուդանի ծովածոցի ջրային տարածքը հանդիսանում է ՆԱՏՈ-յի գործող բազա։ Զբոսաշրջիկներին կղզու, ինչպես նաև ողջ ծովածոցի ջրային տարածք այցելությունները արգելվում է։ Կղզու վրա պահպանվել են XVI դարի Վենետիկյան ամրոցի փլատակները։

Երաժշտական մրցույթ Սիրենների և Մուսաների միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզյակի հյուսիսարևմտյան մասում՝ փոքր հեռավորության վրա, կա մեկ այլ շրջանաձև կղզի, որը միջնադարյան վենիտիկյան քարտեզի վրա նշված էր որպես Նապաստակի կղզի (ներկայումս հայտնի որպես Նիսի և Լեոն)։ Կղզիների անվանումը գալիս է հին հունական՝ Սիրենների և Մուսաների միջև երաժշտական մրցույթի մասին եղած առասպելից։ Այս մասին գրել է Ստեփանոս Բյուզանդացին․ Մուսաները պոկել են իրենց մրցակիցների թևերի փետուրները, Սիրենները դարձել են սպիտակ և ընկել Ափթերա ծովը, որտեղ նրանք փոխվել են կղզիների, որոնք կոչվել են Լեֆկայ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hellenic Statistical Authority databases (հուն.)
  2. Detorakis, Theocharis Ε. Turkish rule in Crete // Crete, History and Civilization / Nikolaos M. Panagiotakis (ed.). — Heraklion, 1988. — P. 343.
  3. Caroline M. Galt, "A marble fragment at Mount Holyoke College from the Cretan city of Aptera", Art and Archaeology 6 (1920:150).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուդա (կղզի)» հոդվածին։