Jump to content

Սվետոզար Մարկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետոզար Մարկովիչ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 9, 1846(1846-09-09)[1][2]
ԾննդավայրԶաեչար, Սերբիայի իշխանություն[3]
Մահացել էփետրվարի 26, 1875(1875-02-26)[2] (28 տարեկան)
Մահվան վայրՏրիեստ, Ավստրո-Հունգարիա[3]
Քաղաքացիություն Սերբիայի իշխանություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԲելգրադի համալսարան
Ազդվել էԿարլ Մարքս և Նիկոլայ Չեռնիշևսկի
Մասնագիտությունփիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, գրական քննադատ, տնտեսագետ, քաղաքական գործիչ և գրող
ԱշխատավայրԲելգրադի համալսարան
 Svetozar Marković Վիքիպահեստում

Սվետոզար Մարկովիչ (սերբ.՝ Svetozar Marković, Светозар Марковић, սեպտեմբերի 9, 1846(1846-09-09)[1][2], Զաեչար, Սերբիայի իշխանություն[3] - փետրվարի 26, 1875(1875-02-26)[2], Տրիեստ, Ավստրո-Հունգարիա[3]), սերբ հեղափոխական դեմոկրատ։ Մասնակցել է Ռուսաստանի հեղափոխական շարժմանը, 1-ին Ինտերնացիոնալի ռուս սեկցիայի գործունեությանը։ Հրատարակել է Բալկաններում առաջին սոցիալիստական թերթը («Ռադենիկ», 1871-1872

Մարկովիչի աշխարհայացքի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռուս հեղափոխական դեմոկրատների (հատկապես Նիկոլայ Չեռնիշևսկու) գաղափարները։ Մարկովիչի հայացքների հիմքը մատերիալիզմն է, որին, սակայն, բնորոշ են մարդաբանական մատերիալիզմի որոշ սահմանափակո��թյուններ։ Հասարակական երևույթների ըմբռնման հարցում իդեալիստ էր։ Ենթադրում էր, որ անցումը սոցիալիզմին հնարավոր է կիսանահապետականի (գերդաստանի) միջոցով։ Պատմության զարգացման շարժիչ է համարել ժողովրդին, դեմոկրատական հանրապետության հաստատումը կապել է գյուղացիական հեղափոխության հետ։ Մարկովիչը սկզբնավորել է Սերբիայի մատերիալիստական գեղագիտությունը և քննադատական ռեալիզմը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետոզար Մարկովիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 325