Վիքինախագիծ:Interwiki Women Collaboration
![](http://178.128.105.246/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/27/Wikimania_2017_-_100wikidays_Meetup_%2814%29.jpg/450px-Wikimania_2017_-_100wikidays_Meetup_%2814%29.jpg)
![](http://178.128.105.246/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/81/WDG_-_Interwiki_women_barnstar_transparent.png/300px-WDG_-_Interwiki_women_barnstar_transparent.png)
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]InterWiki Women համագործակցության գաղափարը ծնվել է Վիքիմանիա 2017 թվականին Մոնրեալում, 100wikidays հանդիպման ժամանակ։ Հայաստանից Արմինե Աղայանը, Իտալիայից Կամելիա Բոբանը և Արգենտինայից Անդրեա Պատրիսիա Կլեյմանը որոշեցին միջազգային համագործակցություն սկսել, որը կօգնի լրացնել գենդերային բացը։ Հայաստանի, Արգենտինայի և Իտալիայի վիքիպեդիստները շարունակական համագործակցություն կունենան, որի ընթացքում մասնակիցները կգրեն կանանց առնչվող թեմաները` ըստ կազմակերպիչների կողմից տրամադրված ցուցակների, կամ կարող են գրել կանանց կենսագրություններ իրենց ընտրությամբ:
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեր գաղափարը վիքի բոլոր լեզուներով կանանց մասին մշակույթ ստեղծելն է ոչ միայն Վիքիպեդիայում, այլ նաև Վիքիպեդիայի քույր նախագծերում (Վիքիտվյալներ, Վիքիգրքեր, Վիքիքաղվածք, Վիքիդարան և այլն): Այս պատճառով Interwiki-ն պետք է դիտարկվի և՛ որպես խաչաձև վիքիների, և՛ միջլեզվյա վիքիների համագործակցություն:
Mind the gap աստղ
[խմբագրել | խմբագրել կոդը] «գենդերային բացը» կամրջելու հարցում առավել ներգրավված մասնակիցների համար: