Վիֆսաիդա (Բետ-Սայդա (եբրայերեն՝ בית צידה, «ձկնորսի տուն»), (հուն․՝ Βηθσαΐδά), կազմված է Իսրայելի երկու քաղաքների անուններից, որոնք հիշատակվում են Նոր Կտակարանում։ Ըստ Ավետարանի, այդ քաղաքներ է այցելել Հիսուս Քրիստոսը, նրա կողմից կատարված մի շարք հրաշագործություններ կատարվել են հենց այդ քաղաքներում (օրինակ, Ավետարան ըստ Մատթեոսի և այլն)[1], և այն իր նշանակությունն է ունեցել քաղաքի անվանման համար[2][3]։
Բացի հունարեն Վիֆսաիդա անունից, գործածվում են նաև հրեական Կասր ալ-Յահուդ և արաբերեն` Մարտաս անվանումները[4]։
Քաղաքն իր անունը ստացել է` ի պատիվ Օգոստոս կայսրի աղջկա՝ Յուլյայի։ Քաղաքը գտնվում էր Գալիլեյան լճի արևելյան ափին։ Այժմ այնտեղ մի քանի ավերակներ են մնացել։
Տեղակայված է Հորդանան գետից դեպի հյուսիս-արևմուտք, Գալիլեյան լճի արևելյան մասում, Կափառնա և Խորազին քաղաքների մոտակայքում։ Ըստ Ավետարանի, Գալիլեյան Վիֆսաիդան եղել է Անդրեաս, Պետրոս և Փիլիպպոս առաքյալների ծննդավայրը[5]։
Վերջին ժամանակներս Վիֆսաիդան դարձել է զբոսաշրջության և քրիստոնեական կարևորագույն կենտրոն[1]։ 2011 թվականին Իսրայելի և Հորդանանի միջև առաջացած կոնֆլիկտի պատճառով քաղաքը չէր կարող ընդունել արտերկրից եկող զբոսաշրջիկներին, այդ պատճառով քրիստոնեա զբոսաշրջիկնրի այցելությունների նոր վայր ընտրվեց, որն էլ կոչվեց Յարդենտ։