Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Chop Suey!, ամերիկահայ System of a Down ծանր մետալ խմբի երկրորդ` Toxicity ալբոմի առաջին սինգլն է։ Այն թողարկվել է 2001 թ. օգոստոսին և 2002թ.-ին Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Լավագույն մետալ կատարում առաջին անվանակարգին։ Loudwire-ը երգը ներառեց 21-րդ դարի լավագույն Hard Rock երգերի ցուցակում, որտեղ այն գրավում էր առաջին տեղը։ Երգի հեղինակներն են Սերժ Թանկյանը և Դարոն Մալաքյանը։ Նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է Մարկոս Սիեգան։ Տեսահոլովակում բազմիցս երևում է Հայաստանի դրոշը։
Հարցազրույցներից մեկում Դարոն Մալաքյանը բացատրում է. «Երգը այն մասին է, թե ինչպես են մեզ տարբեր կերպ վերաբերվում` կախված նրանից, թե ինչպես ենք մենք մահանում։ Յուրաքանչյուր ոք արժանի է մեռնելու։ Օրինակ, եթե ես հիմա մեռնեի թմրանյութերի չարաշահումից, ապա նրանք կասեին, որ դրան արժանի էի, որովհետև չարաշահում էի վտանգավոր թմրամիջոցների օգտագործումը։ Այստեղից էլ հետևյալ տողը. «I cry when angels deserve to die»:
Ի սկզբանե երգը կրում էր Suicide («Ինքնասպանություն») անվանումը, բայց Columbia Records-ը ստիպեց խմբին փոխել այն՝ հակասություններից խուսափելու համար։ Երգի ներկայիս վերնագիրը բառախաղ է. «Suey»-ը «ինքնասպանություն» է, «chopped»` կտրել։ Այնուամենայնիվ, խմբի անդամները ��նդում են, որ այս փոփոխության պատճառը իրենց ձայնագրման ընկերությունը չէր. Օդաջյանի խոսքով՝ խումբը պարզապես զգուշորեն մոտեցավ վերնագրի ընտրությանը։
Խումբը առաջին անգամ էր համագործակցում հեղինակավոր ռեժիսոր Մարկոս Սիեգայի հետ, որի արդյունքն է եղել "Chop Suey!" երգի տեսահոլովակը։ Այն նկարահանվել է խմբի ծննդավայր Լոս Անջելեսում գտնվող Oak Tree Inn մոթելի ավտոպարկում։ Խմբի անդամները երգը կատարում են բեմի վրա՝ շրջապատված շուրջ 1500 երկրպագուներով։ Մոնտաժային սարքերի միջոցով տպավորություն է ստեղծվում, թե խմբի անդամները «քայլում են միմյանց միջով», ստեղծվում են բեմից հեռու և մոտ տեղափոխելու էֆեկտներ, որը նման է Red Hot Chili Peppers-ի «Around the World» տեսահոլովակում օգտագործված էֆեկտներին։ Մի տեսարանում համառոտ ցույց է տալիս, որ Թանկյանը որոշ երկրպագուների հետ ուտում է կոտլետային սուեյ, ինչը միակ դեպքն է, երբ երգի վերնագիրն ասոցացվում է նաև Chop Suey կոչվող ուտեստի հետ։ Տեսահոլովակում օգտագործվում է SnorriCam տեխնիկան, որի դեպքում դերասանին կցված է տեսախցիկ այնպես, կարծես թե ֆոնը շարժվում է, իսկ դերասանը մնում է անշարժ։ Տեսահոլովակի ընթացքում երևում է Հայաստանի դրոշը։ YouTube-ում տեսահոլովակի դիտումների քանակը 2020թ. նոյեմբերի 27-ին հատել է մեկ միլիարդը։
Տեքստ | Երաժշտություն |
1. |
«Chop Suey!» | Tankian, Malakian | Malakian |
3:30 |
2. |
«Johnny» | Tankian | Tankian |
2:07 |
3. |
«Sugar» (Live) | Tankian | Odadjian, Malakian |
2:27 |
4. |
«War?» (Live) | Tankian | Malakian |
2:47 |
Տեքստ | Երաժշտություն |
1. |
«Chop Suey!» | Tankian, Malakian | Malakian |
3:30 |
2. |
«Johnny» | Tankian | Tankian |
2:07 |
3. |
«Know» (Live) | Tankian | Odadjian, Malakian, Tankian |
3:04 |
Տեքստ | Երաժշտություն |
1. |
«Chop Suey!» | Tankian, Malakian | Malakian |
3:30 |
2. |
«Johnny» | Tankian | Tankian |
2:08 |
3. |
«Know» (Live) | Tankian | Odadjian, Malakian, Tankian |
2:55 |
Տեքստ | Երաժշտություն |
1. |
«Chop Suey!» | Tankian, Malakian | Malakian |
3:31 |
2. |
«Sugar» (Live) | Tankian | Odadjian, Malakian |
2:27 |
3. |
«War?» (Live) | Tankian | Malakian |
2:47 |
4. |
«Chop Suey!» (Video) | Tankian, Malakian | Malakian |
3:27 |
Տեքստ | Երաժշտություն |
1. |
«Chop Suey!» | Tankian, Malakian | Malakian |
3:30 |
2. |
«Johnny» | Tankian | Tankian |
2:08 |