Jump to content

Europe (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Europe
Europe-ի համերգը Ստոկհոլմում (2014)
Հիմնական տվյալներ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Ժանրերհարդ ռոք
հևի մետալ
գլեմ մետալ
Գործունեություն1979 (1979)-1992 (1992), 1999
2003 (2003)-այժմ
ԼեյբլEpic Records
Sanctuary Records
Պարգևներ
Կայքeuropetheband.com
Անդամներ
Ջոու Թեմփեստ
Ջոն Նորում
Ջոն Լևեն
Միք Մ��քայելի
Յան Հոգլունդ
Նախկին անդամներ
Պետեր Օլսոն
Մարսել Յակոբ
Թոնի Ռենո
Կի Մարսելո
 Europe (musical group) Վիքիպահեստում

Europe (հայերեն՝ Եվրոպա), շվեդական ռոք խումբ՝ հիմնադրված վոկալիստ Ջոու Թեմփեստի և կիթառահար Ջոն Նորումի կողմից 1979 թվականին Ստոկհոլմում՝ Force անվանմամբ։ Իր գոյության սկզբնական շրջանում խումբը հանդես էր գալիս գլեմ մետալ ժանրում, սակայն վերաստեղծումից հետո սկսեց հանդես գալ ժամանակակից հարդ ռոք և հևի մետալ ժանրերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Europe խումբը իր դեբյուտային համանուն ալբոմը թողարկել է 1983 թվականին։ Ալբոմն առևտրական հաջողության չհասավ, չստացավ ոչ մի հավաստագիր և շվեդական չարթում զբաղեցրեց ընդամենը 8-րդ հորիզոնականը։ Մեկ տարի անց հետևեց Wings of Tomorrow լոնգփլեյը, որը ինչպես նախորդը, հաջողակ չէր։ 2 տարի անց թողարկվեց The Final Countdown-ը՝ խմբին փառք բերելով ամբողջ աշխարհում։ Այն 12 չարթերում առաջին տասնյակում էր, ստացավ 4 հավաստագիր։ Allmusic-ից Դագ Սթոնը տվյալ ալբոմն անվանեց «ամենավառերից և ամենանշանավորներից մեկը պատմության մեջ»։ Համանուն երգը դարձավ միջազգային հիթ։

Մեկ տարի անց Out of This World ալբոմը, որը կրկնեց իր նախորդի հաջողությունները, տեղ զբաղեցրեց 12 չարթերում, ստացավ 5 հավաստագիր։ 3 տարի անց թողարկվեց Prisoners in Paradise-ը , որը դարձավ առաջինը Շվեդիայում և հայտնվեց 6 չարթերում։ 1992 թվականին խումբը լուծարվեց, վոկալիստ Ջոու Թեմփեստը սկսեց զբաղվել մեներգչի կարիերայով։

1999 թվականին Europe-ի մասնակիցները կարճ ժամանակով միավորվեցին, որպեսզի Ստոկհոլմում համերգի ժամանակ հանդես գան «The Final Countdown» և «Rock the Night» երգերով։ 4 տարի հետո մամուլում հրապարակվեց պաշտոնական հայտարարություն այն մասին, որ խումբը վերամիավորվել է և աշխատում է նոր ալբոմի վրա։

2004 թվականին թողարկվեց Start from the Dark նոր սկավառակը, սակայն բացի 4 չարթերում տեղեր զբաղեցնելուց, այն ոչնչի չհասավ։ Ջոու Թեմփեստն ալբոմն անվանեց խմբի կրկնվող նորամուտը՝ կապված ձայնի արդիականացման և ժանրի փոփոխության հետ։ 4 տարի անց թողարկվեց Secret Society-ն, որը հայտնվեց 5 չարթերում։ 2009 թվականին թողարկված Last Look at Eden-ը հայտնվեց 6 չարթերում, Շվեդիայում ստացավ ոսկե կարգավիճակ, Allmusic-ի քննադատների կողմից հավանության արժանացավ։ 2012 թվականին թողարկվեց Bag of Bones ալբոմը։ Այն նախորդների համեմատ հաջողակ դարձավ. հայտնվեց 10 չարթերում և Շվեդիայում դարձավ ոսկե։ 2015 թվականի մարտի 2-ին թողարկվեց 10-րդ ստուդիական ալբոմը՝ War of Kings-ը, որը Շվեդիայի չարթերում զբաղեցրեց 2-րդ տեղը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա կազմը
Նախկին անդամները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Europe (խումբ)» հոդվածին։
  1. Dahlbäck L. Broder Daniel och Titiyo invalda i Swedish Music Hall of Fame — 2018.