Jump to content

Wizz Air

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Wizz Air
Изображение логотипа
ՕՏՄԱ
W6
ՔԱՄԿ
WZZ
Պայմանականչ
WIZZ AIR
Հիմնադրվել էսեպտեմբեր 2003
Գործունեության սկիզբ2003 — այժմ
ԿենտրոններԲուդապեշտի Ֆերենց Լիստ միջազգային օդանավակայան
Չվերթների բոնուսային ծրագրերWizz Air Credit
ՄասնաճյուղերWizz Air Bulgaria, Wizz Air Ukraine, Wizz Air Հունգարիա, Wizz Air Աբու Դաբի և Wizz Air Մալթա
ԻնքնաթիռներAirbus A320 և Airbus A321
ԳլխամասԲուդապեշտի Ֆերենց Լիստ միջազգային օդանավակայան, Բուդապեշտ, Հունգարիա
Շրջանառություն2,55 մլրդ € (2018)[1]
ԲորսաԼոնդոնի ֆոնդային բորսա
Աշխատակիցներ7300 մարդ (2023)[2]
wizzair.com և wizzair.com/en-gb(անգլ.)
Ավիաընկերության A320 ինքնաթիրռը

Wizz Air, hունգարա-լեհական ավիաընկերություն, ավիաընկերության գրասենյակը գտնվում է Վեչեշում[3][4]։ Աշխատում է հիմնականում Կենտրոնական Եվրոպայի շուկայում, նաև ընկերությունն ունի բազա հետևյալ օդանավակայաններում՝ Կատովիցեյում, Վարշավայում, Գդանսկում, Բուդապեշտում, Բաքվի, Սոֆիայում, Բուխարեստում, Ռումինիայում, Բելգրադում, Կիևում, Լիտվայում, Վրաստանում։

Ավիաընկերությունը հիմնադրվել է 2003 թվականի սեպտեմբերին։ Հիմնական ներդրողն էր ամերիկյան ավիաընկերություն՝ Indigo Partners-ը, որը մասնագիտացած է միայն տրանսպորտի ներդրումներով։ Առաջին չվերթը եղել է 2004 թվականի մայիսի 19-ին, Կատովիցեյում։ 19 օր անց Լեհաստանում և Հունգարիայում միացել է Եվրոպական Միությունն, և դարձել է եվրոպական միասնական ավիացիա։ Ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 250.000 ուղևոր։ 2012 թվականին ավիաընկերությունը տեղափոխեց ավելի քան 50 միլիոն ուղևոր[5]։

Ավիաընկերությունն ստեղծվել է Լոնդոնում, իսկ դուստր ավիաընկերությունները ստեղծվել են Լեհաստանում, Հունգարիայում և Բուլղարիայում։ Wizz Air Bulgaria ավիաընկերությունը սկսել է գործել 2005 թվականի սեպտեմբերին[6]։ Կիևում, ստեղծվել է Wizz Air Ukraine ավիաընկերությունը, որը սկսել է գործել 2008 թվականից, ընկերությունը հանդիսանում է լիարժեք ավիաընկերություն։

Ուկրաինայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հուլիսի 11-ին ավիաընկերությունը իրականացնում էր թռիչքներ Ուկրաինայում, Կիևից։ 2013 թվականին ընկերությունը իրականացնում է միայն ներքին թռիչքներ դեպի Ուկրաինա։ Առաջին միջազգային չվերթը իրականացվել է 2008 թվականի դեկտեմբերի 17-ին, Լոնդոնում, Լուտոն օդանավակայանում։ 2013 թվականին նախատեսված էր միջազգային օդային թռիչքներ Կիև քաղաքից հետևյալ ուղղություններով՝ Ստամբուլ, Բուդապեշտ, Բարսելոնա, Վալենսիա, Վենետիկ, Վիլնյուս, Դորտմունդ, Դուբայ, Կատովիցե, Համբուրգ, Քյոլն, Քութայիս, Լոնդոն, Միլան, Սոֆիա, Սիմֆերոպոլ։

Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից Wizz Air ավիաընկերությունը համառորեն փորձել է մուտք գործել ռուսական շուկա, բայց չի կարողացել, քանի որ անընդհատ խոչընդոտում էր ռուսական իշխանությունը, սակայն աջակցում է «Աէրոֆլոտ»[7][8][9]։ Այսպիսով Wizz Air ավիաընկերությունը 2013 թվականին Ռուսաստանի կողմից առաջարկված պահանջները կատարում է, և պաշտոնապես հայտարարվում է, որպեսզի իրականացնի իր առաջին թռիչքը Ռուսաստանից։ Այդ չվերթը իրականացվեց 2013 թվականի սեպտեմբերի 23-ին, Մոսկվա (Վնուկովոից) - Բուդապեշտ։

2022 թվականից ընկերությունը դեպի ՌԴ որևէ չվերթ չի իրականացնում[10]:

Ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Wizz Air-ի ուղղությունները[11][12]

2012 թվականին ավիաընկերությունը իրականացրել է թռիչքներ ավելի քան 250 ուղղություններով, 29 երկրներում[13]։

2013 թվականի մայիսի 31-ին ավիաընկերությունը բացեց չվերթներ դեպի Բոսնիա և Հերցեգովինա[14], հունիսի 13-ից Քիշնև[15], իսկ հունիսի 17-ից՝ Բաքու[16]։

Ավիաընկերությունը այժմ չվերթներ է իրականացնում նաև դեպի Երևան:

Ուղևորափոխադրումը 2008 թվականին կազմել է 5.9 միլիոն մարդ[17], 2011 թվականին 11 միլիոն մարդ[18], 2012 թվականին 12 միլիոն մարդ[19][20]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.coface.cz/content/download/186543/3096111/file/CER-CZ-CEE_Top_500_2019_booklet.zipCompagnie Française d'Assurance pour le Commerce Extérieur, 2019.
  2. https://wizzair.com/en-gb/information-and-services/investor-relations/general-information — 2023.
  3. «Hungarian Wizz Air Opens Fifth Hub in Poland». Business Week. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  4. «Fliers reap benefits in Eastern Europe». International Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  5. «WIZZ AIR: 50 MILLIONEN PASSAGIERE IN ACHT JAHREN». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  6. Airliner World, հունվար 2007
  7. Wizz Air может создать дочку в России
  8. Wizzair могут вновь не пустить в Россию / Украина : Авиакомпании / Travel.Ru
  9. Wizzair ищет пути начала полетов в Россию / Венгрия : Авиакомпании / Travel.Ru
  10. «Wizz Air». leave-russia.org (անգլերեն). Վերցված է 2024-07-20-ին.
  11. «Wizz Air Online Booking». Wizz Air (անգլերեն).
  12. «Wizz Air Map». Wizz Air (անգլերեն).
  13. «WIZZ AIR CARRIED 12 MILLION PASSENGERS IN 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  14. «LOW FARES LAND IN BOSNIA HERZEGOVINA». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  15. «WIZZ AIR OPENS FLIGHTS TO MOLDOVA». web.archive.org. 2013-07-19. Վերցված է 2024-07-20-ին.
  16. «WIZZ AIR ВЫХОДИТ НА АЗЕРБАЙДЖАН». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  17. Wizz Air в 2008 году увеличила объём пассажироперевозок на 41 % — до 5,9 млн
  18. «В 2011 ГОДУ WIZZ AIR ПЕРЕВЕЗЛА 11 МИЛЛИОНОВ ПАССАЖИРОВ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  19. «WIZZ AIR CARRIED 13.5 MILLION PASSENGERS». 07/01/2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  20. «WIZZ AIR CARRIED 15.8 MILLION PASSENGERS IN 2014». wizzair. 14/01/2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]