Էլիզաբեթ Թեյլոր
![](http://178.128.105.246/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8e/Taylor%2C_Elizabeth_posed.jpg/220px-Taylor%2C_Elizabeth_posed.jpg)
Էլիզաբեթ Թեյլոր (անգլ.՝ Elizabeth Rosemond Taylor, փետրվարի 27, 1932, Համփսթեդ Գարդեն արվարձան, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - մարտի 23, 2011, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), անգլո-ամերիկյան դերասանուհի։ Համարվում է Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհիներից մեկը։
Քաղվածքներ[խմբագրել]
- Կանանց մեծամասնությունը տղամարդկանց համարում է ստոր և սրիկա, բայց դեռևս նրանց համապատասխան փոխարինող չեն գտել[1]։
- Ճաշակն աստիճանաբար է ձևավորվում. քսան տարի առաջ եղել են դեպքեր, երբ ես ամուսնացել եմ այնպիսի տղամարդկանց հետ, որոնց հիմա ինձ մոտ ճաշի չեմ հրավիրի[1]։
- Իմ ամենալավ տարիները եղել են իմ քառասունականները[1]։