Jump to content

լկամ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ լկամ

վանկեր՝ լ(ը)•կամ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն՝ պարսկերեն ligām:

Գոյական

  1. սանձի մետաղյա ձողիկը, որ դրվում է ձիու բերանը՝ սանձահարելու համար, երախճան ◆ Երիվարը խոկուն ծամծմելե դադրեցավ պահ մը լկամը փրփրուն։ (Դանիել Վարուժան) ◆ Ձիերը գնում էին խոր փնչոցով սմբակների ու լկամների ձայներ հանելով։ Ստեփան Զորյան
  2. սանձ (փխբ․)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. երախճան
  2. տե՛ս սանձ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]