Jump to content

անհայտ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ անյայտ

վանկեր՝ ան•հայտ 

Կազմություն

[խմբագրել]

Նախածանց՝ ան-, արմատ՝ հայտ:

Ածական

  1. ոչ հայտնի, թաքուն, ծածուկ մնացած
  2. անծանոթ, չճանաչված ◆ Անծայր է գիշերը, անհայտ է ուղին։ Եղիշե Չարենց ◆ Անհայտ, անորոշ, անձև տենչերով Ձգտում է հոգիս հեռու, շատ հեռու։ (Ավետիք Իսահակյան)
  3. օտարոտի
  4. աննշան, աչքի չընկնող, չնչին ◆ Ամեն մի անհայտ բանվոր… հազար պոեմներ ունի։ Եղիշե Չարենց
  5. հրապարակ չհանվող, ծածուկ պահվող
  6. անորոշ, որոշակիորեն չսահմանված՝ չսահմանվող
  7. չհայտնաբերված, չհայտնագործված ◆ Եվ անհայտ էին երկրի կողմերը․ ո՞րն է արևելքը, ո՞րն՝ արևմուտքը, հարավն ու հյուսիսը։ (Հրաչյա Քոչար)

Գոյական

  1. (մաթ․) որոնելի՝ գտնելի մեծություն ◆ Մեկ անհայտով հավասարում։
  2. (բնստ․) անհայտություն

Մակբայ

  1. անհայտ կերպով ◆ Դու ինձ կորցրիր․ մենք ընկանք բաժան, Անհայտ գալարվեց մեր մռայլ հոգին։ (Շուշանիկ Կուրղինյան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. անծանոթ, անիմաց, անիմանալի, անճանաչ, անճանաչելի, անհայտնի
  2. անստույգ, անորոշ, անհաստատ, երկբայական, տարակուսական
  3. աննշանավոր, աննշան

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. անհայտ կորած - պատերազմում կամ որևէ աղետի ժամանակ անհայտացած (անձ) ◆ Մեկը հիշում էր անհայտ կորած որդուն և սուգ էր անում։ (Ակսել Բակունց)

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]