Jump to content

գոռոզ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«գոռոզ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ գո•ռոզ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս նույն ծագումն ունի, ինչ գոռ համիմաստ բառը, որի համար ենթադրվում է իրանական աղբյուր, սակայն դժվարություն է հարուցում -ոզ-ը, որի բնույթը պարզ չէ. կա բարբառային տկլոզ, որ զուգահեռ ունի տկլոր ձևի մեջ. խոխոզ «ահավոր, խրոխտ» և կոկոզ «մեծամիտ, հպարտ» բառերը, թերևս կրկնավոր են, և նրանց մեջ -ոզ-ը չի առանձնանում։

Ածական

  1. (նորբ․) ինքնահավան, ինքնապանծ, մեծամիտ, անբարտավան
  2. (հնց․) հպարտ, խրոխտ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. մեծամիտ, ամբարտավան, գոռոզամիտ, բարձրամիտ, հպարտամիտ, ինքնահավան, ինքնապաստան, ինքնապարծ, բարձրահոն, բարձրախոհ, բարձրապարանոց, բարձրավիզ, բարձրադեմ, բարձրաքիթ, անձնագոհ, անձնահաճ, անձնահավան, անձնապարծ, պարծենկոտ, անհամեստ, գոռոզաբարո, գոռոզասիրտ, (գրք․) անբարհավաճ, ամբարիշտ, կոկոզ, կոկոզամիտ, կոկոզավիզ, վիսապանծ, վիսաբարո, վիսական, վիսկոտ, (ժղ․)՝ խոզ, աքլոր, փչած տիկ, փուչիկը մեծ, մեծ քիթ, քիթը տնկած, քիթը բարձր, դունչը բարձր, դունչը (երկինք) ցցած, գեներալ Կուտոզովի տղա

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։