Jump to content

թևք

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ թևք 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. հագուստի թև
    1. թռչյունների, միջատների, ինչպես և որոշ կաթնասունների (օրինակ չղջիկ) թռչելու գործարանը
  2. ձկան լողակ (խսկց․)
  3. ինքնաթիռի քաշող մակերեսներից մեկը
  4. մարդու բազուկ, ձեռք, կուռ
  5. զանազան կարգի անիվների (ջրաղացի, հողմաղացի և այլն) շառավիղ-տախտակը
  6. երկփեղկանի դռան ամեն մի փեղկը
  7. գութանի մետաղյա թիթեղաձև մասը, որ հողը պատռում և մի կողմ է շուռ տալիս
  8. վրանի մուտքի բացվող-փակվող մասը, կտորը
  9. խաչի հորիզոնական փայտի աջ և ձախ կողմերից յուրաքանչյուրը
  10. գութանի առատամն ու ոտնեղբայրը իրար հետ միացնող փոքրիկ փայտ
  11. խոփի երկու կողմի դուրս ցցված երկու սուր ծայրը, խոփթև
  12. ձեռքի գործիքների բռնակավոր մասը, կոթը, որով պտտեցնում են անիվը
  13. մակույկի կողերի եզրերին ցցված զույգ փայտիկները, որոնց մեջ ագուցվում կամ կապվում է թին
  14. զգեստի այն մասը, որ պատում է կուռը, թեք
  15. շինության կողմնային մաս կամ շենք, կորպուս
  16. զորքի մարտական դասավորության, զորասյան կամ շարքի աջակողմյան կամ ձախակողմյան մասը
  17. կողմ
  18. առարկայի տարածության և այլ հորիզոնականորեն դեպի աջ կամ ձախտարածվող մասը
  19. բացօթյա հոտի պահապան շան տեղը, որտեղից հսկում է հոտին (մակաղելու տեղից մի կողմ ընկած)
  20. եզերք, ափ (գետի, ճանապահի և այլն) (փխբ․)
  21. հովանավորություն, պաշտպանություն (փխբ․)
  22. թռչուններ համրելու քանակային միավոր, հատ
  23. ճյուղ (փխբ․)
  24. խաղադաշտի կետրոնկան մասից դեպի աջ կամ ձախ ընկած տարածությունը (սպորտ.)
  25. մաս, բաժին, բաժանմունք
  26. քաղաքական կազմակերպության, կուսակցության և այլն ծայրահեղ (աջ կամ ձախ) խմբավորում
  27. կշեռքի յուրաքանչյուր թաթը լծակի հետ
  28. հովանոցի ճաղ
  29. ավտոմեքենայի անվի ետևի կողմի վերևից կախված թիթեղ, ցեխից պաշտպանելու համար
  30. ալիքների վետվետանք (փխբ․)
  31. գրքի սկզբի կամ վերջի մաքուր թերթերից, յուրաքանչյուրը, պահպանակ
  32. նավի ղեկի մաս, որով ուղղություն են տալիս նավին
  33. խմբով շարժվող բազմություն, երամի, հոտի և այլ ն հիմնական ուղղությունից դեպի որևէ կողմ թեքվող ու ձգվող մաս
  34. գիրկ (փխբ․)
  35. ընթացք, սլացք, թռիչք
  36. տարածական հոսանքով շարժվող, թռչող հատկանիշներն ունեցող գոյկանների, ինչպես և վերացական գոյականների հետ գործածվում է որպես հատկացյալ, հոսանք, ընթացք, շունչ
  37. նույնպիսի գոյականների հետ իբրև հատկացյալ գործածվելով ցույց է տալիս գոյականի արտահայտած զգացմունքով, ապրումով և այլն համակված, լցված, տոգորված լինելը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս թեզանիք

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. թևք ու փեշ անել
    1. թևերն ու մեշերը քշտել, հավքել
    2. պատրաստվել գործ անելու

Աղբյուրներ

[խմբագրել]