Jump to content

խառնել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ խառ•նել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. գդալով՝ շերեփով՝ թիակով որևէ բան իրար տալ, հարել։ Թեյի մեջ շաքար գցեց ու սկսել գդալով խառնել
  2. զանազան նյութեր իրար հետ մեկտեղել՝ միացնել, միախառնել։ Ավազը, ցեմենտն ու ջուրը խառնեցին ուշաղախ պատրաստեցին ◆ Հողն ու փոշին այրված դաշտերից խառնում է ամպերին։ (Ավետիք Իսահակյան) ◆ Նա ցորենը խառնում է գարու հետ և տանում աղաց աղալու։
  3. մի նյութի մեջ ուրիշ նյութ ավելացնել՝ լցնել։ Նա սիրում Է մածնին ռուպ խառնել և ուտել ◆ Պառավն արդեն կրակը խառնում էր: (Ակսել Բակունց) ◆ Ապուրը խառնել:
  4. իրար հետ միավորել՝ միացնել։ Գյուղացիները… ձորակներից մեկի ջուրը հանդի միջով բերում խառնում են իրենց ջրին (Զ. Դարյան) ◆ Քաջության հետ վատություն չխառնեք: (Մուրացան) ◆ Եկան ազգեր և քո շառաչին խառնեցին իրենց երգը։ (Ավետիք Իսահակյան)
  5. մասնակից դարձնել։ Ինձ մի՛ խառնեք այդ գործին ◆ Իմ հորն ինչու են խառնել այդ գործին։ (Նաիրի Զարյան)
  6. ավելացնել, գումարել։ Էլի՛ յուղ խառնիր, որ համ ունենա ◆ Ճաշին մի քիչ յուղ խառնիր:
  7. կարգը՝ դասավորությունը խախտել։ Շարվածքի մեջ տողերը խառնել են ◆ Չոփ էինք առնում, կոխում ծղրիդի…բունը, խառնում: Հովհաննես Թումանյան ◆ Սուրը մխեց թշնամու զորականի փորը և խառնեց: ◆ Տողերը խառնել են:
  8. խառնակություն՝ իրարանցում առաջ բերել, շփոթ առաջացնել, իրար խառնել։ Իր աղմկարարությամբ ամբողջ ժողովը խառնեց ◆ Եկավ նիստը խառնեց: ◆ Ամբողջ երկիրը խառնել է:
  9. հարդարանքը փչացնել, խառնշտորել։ Ձեռքով շոյեց գլուխը և մազերը խառնեց ◆ Քամին խառնում էր մազերը նրա, քաշում փեշերից։ Խերանյան ◆ Թելը խառնել: ◆ Գեղեցիկ սանրվածքը խառնեց:
  10. քրքրել, տակնուվրա անել, խառնակել մի բան գտնելու համար։ Թղթերս մի՛ խառնիր, տեղեկանքը դրանց մեջ չէ ◆ Ամբողջ թղթերս խառնել է։
  11. խառնակելով բորբոքել՝ թեժացնել կրակը։ Մի՛ խառնիր… կրակը. թող նա հանգչի (Աարմեն) ◆ Կրակը խառնիր։
  12. մեկին կամ մի բան ուրիշի (ուրիշ բանի) տեղ ընդունել, շփոթել։ Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին, մեր երկիրը ավերված, բայց սուրբ է հիև (Վ. Տերյան) ◆ Դու ինձ ուրիշների հետ չխառնես: (Բոգդան Վերդյան) ◆ Ինձ ու՞մ հետ ես խառնում:
  13. շփոթել, հուզել։ Մտքերը խառնել։ Այդ մի բառով խառնեց նրա ամբողջ էությունը ◆ Նա խառնել էր միայն ամսաթիվը։ (Ակսել Բակունց) ◆ Նա քեզ ուրիշի հետ է խառնել: ◆ Վանանդի հրոսակները խառնեցին գարդմանացիների ճակատը։ (Մուրացան) ◆ Շախմատի քարերը խառնեց: ◆ Հոգիս խառնել, տակնուվրա ես արել։
  14. տե՛ս սիրտը խառնել
  15. խախտել, խանգարել։ Ոչ ոք չէ խառնում գիշերային լռությունը (Վրթ. Փափազյան) ◆ Հաշիվն այնպես խառնեց իրար։ Հովհաննես Թումանյան ◆ Դրսում անձրևից բացի ոչ ոք չէր խառնում գիշերային լռությունը։ Վրթանես Փափազյան ◆ Այդ գործը գլուխ կգար, եթե նա չխառներ:
  16. իրար դեմ լարել՝ գրգռել, գժտեցնել։ Նա ուզում է ձեզ խառնել ◆ Դու նրան մի լսիր, նա ուզում է ձեզ խառնել:
  17. խոյերին ոչխարների մեջ թողնել՝ զուգավորման համար
  18. զուգակցել, զուգորդել։ Մեր ուրախ, անզուսպ բարձր եգերուն աղբյուրն իր հեզիկ ձայնը կխառներ (Լ.Շանթ)
  19. սահմանները վերացնելով կցել ◆ Ձեր բաղի պատերը քանդել են, բաղը խառնել իրենց բաղերի հետ։ (Անահիտ Սահինյան)
  20. հավասար դարձնել, հավասարեցնել ◆ Քեզ կխառնենք հազար տարվա մեռելոց հետ։ (Ավետիք Իսահակյան)
  21. աղոտանալ, մթագնել ◆ Գինին խառնել, պղտորել էր նրա աչքերի պարզ արտահայտությունը։ Անահիտ Սեկոյան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. միացնել, միախառնել, միավորել, կցել, հոդել, հարել, մալակոնել, անոսրել, ավելացնել, գումարել, բարդել, շարախսանել, աղլղորել, լղլղել, լղլղորել
  2. խճճել, խառնաբնդորել, խառնափնթորել, խառնաշփոթել, շփոթել, խառնակել, խառնշտորել, խառնշտել, խառնշտկել, խառմշտկել, խառնխտել, շտոգանել, շնկղկել, պճռթկել, ժժնել, մժժել, բնդորել, ճնկլահարել, ճաճռնել, շղլղորել, իրար տալ, տակնուվրա անել, տակ ու գլուխ անել
  3. քրքրել, խուզարկել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]