Jump to content

խոզան

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խոզան

վանկեր՝ խո•զան 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. հացահատիկային բույսերի ցողունի արմատամերձ մասը, որը հնձելուց հետո մնում է գետնի երեսին ◆ Անձրև, մաքրիր փոշին, չորացած տերևները, խոզանը։ (Բոգդան Վերդյան) ◆ Եթե… անասունները թփերով ու խոզանով չկշտանային, կկոտորվեին։
  2. ◆ Եկանք ընկանք ցորենի խոզանը։ Դերենիկ Դեմիրճյան
  3. ◆ Չանապարհը ծածկված էր արտերով, ծաղկած խոզաններով։ ◆ Այդ երկու տարվա խոզանը ումն է պետք։
  4. ◆ Նրա դեմքի դարչնագույն խոզանի վրա… ոստայն էր հյուսել եղյամը։
  5. ◆ Վայրի խոզը ծածկված է կոշտ մազերով կամ խոզաններով։ (Դասագիրք)
  6. (բսբ․) քսերոֆիտ բույսերի տերևների և նուրբ ցողունի էպիդերմիսի հավելուկ, որը սովորական մազմզուկների հետ համեմատած՝ կոշտ է և ամուր, բույսը պաշտպանում է արեգակի կիզիչ ճառագայթներից և ավելորդ ջուր գոլորշիացնելուց
  7. (գյուղտնտ․) (անտառ․) հնձած հող, հացահատիկային մշակաբույսերի հնձելուց հետո դաշտում մնացած ցողունների ներքևի մասերը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ծղոն

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. Խոզան տառնալ,Շատ նիհարել,չոփ դառնալ։ ◆ Տղամաթըտ հունցա սարումընան տառալ խոզան։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։