Jump to content

խուլ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«խուլ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ խուլ

վանկեր՝ խուլ 

խուլ 1

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բացատրություն

  1. (ֆզլգ․) ձայներն ընկալելու ունակությունից զուրկ մարդ

Գոյական

[խմբագրել]
  1. անցավ ուռուցք՝ պալար
  2. տե՛ս գեղձ
  3. ոստղ, կոստղ, խութ (5)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (ախտբ․) խիլ, պալար, խոզատանձ (ժղ․), (հնց․) խոզք, խանզիրան
  2. տե՛ս գեղձ
  3. տե՛ս ծառապալար
  4. (հատուկ կրթ․) լսողական կարողությունից զուրկ

Արտահայտություններ

[խմբագրել]

խուլ2

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *khōl-՝ *(s)k(h)el- «թեքել, ծռել, հենել, ծուռ» արմատից. հմմտ. հայերեն խեղ, շեղ, շիլ, հունարեն σκολιος՝ «ծուռ, անարդար, խորամանկ», κυλλος՝ «կաղ», գերմաներեն scheel «շիլ»։

Գոյական

[խմբագրել]
  1. լսողությունից լրիվ կամ մասնակիորեն զուրկ մարդ

Ածական

[խմբագրել]
  1. լսողությունից լրիվ կամ մասնակիորեն զուրկ (մարդ)
  2. լսելու ունակությունը կորցրած ◆ Խուլ ականջ։
  3. թույլ ու ցածր, ոչ հնչեղ ◆ Խուլ թնդյուն՝ ձայն։
  4. (փխբ․) անմասն, անմասնակից, անտարբեր ◆ Իմ աղերսներին դու խուլ մնացիր։
  5. (փխբ․) զսպված, չարտահայտվող, չդրսևորվող ◆ Խուլ դժգոհություն։
  6. (փխբ․) լուռ, անձայն, անաղմուկ ◆ Ուրախ հնչյունը տարածվում է խուլ շրջակայքում Հովհաննես Թումանյան
  7. (փխբ․) հեռավոր ու ետ ընկած ◆ Երկրի խուլ անկյուններում անցկացրեց նա իր չարքաշ կյանքը։
  8. (փխբ․) ոչ բանուկ, անմարդ, դատարկ ◆ Խուլ փողոց։
  9. (փխբ․) բոլոր կողմերից փակ, անցք՝ լուսանցք՝ լուսամուտ չունեցող ◆ Խուլ պատ։
  10. (փխբ․) լռակյաց, համր ◆ Ես նրա խուլ ստվերն Էի (Րաֆֆի)
  11. (փխբ․) խիտ, վայրի ◆ Խուլ անտառ։
  12. (լեզվբ․) առանց ձայնալարերի մասնակցության արտասանվող

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. խլականջ, ծանրականջ, քառականջ, ականջը ծանր, ականջը պինդ, ականջը փակ, ականջները խեղճ,
  2. տե՛ս անձայն, անաղմուկ, լուռ
  3. տե՛ս անզգա, անուշադիր, անտարբեր
  4. տե՛ս հետընկած, ծայրահեղային, հեռավոր
  5. տե՛ս անմարդ, դատարկ
  6. փակ, փական, փականք, կողպեք, կողպեզ (կախ), աղխ, ախլանք, քլլան (դուռ և այլն փակելու հարմարանք) (գվռ.)
  7. տե՛ս նիգ
  8. բանտ, զնդան, կալանատուն, ուղղիչ տուն, գաղութ, բերդ (հսրկբ.) (ժողվրդ.), բռնատուն (հզվդ․), արգելան, արգելանոց, արգելատուն, արգելարան, տանջարան, պահանոց (մութ), դիպահ (կարճատև), ողջախոհարան, բաստարան, դատապարտարան, ուղղատուն, պահպանոց, փյուղակե (հնց․), կապանարան, կապարան, կապանատուն, տեղ (բրբ․), ծակ, փակ, իշու դրախտ
  9. տե՛ս ցուպ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սիլվա Ամիրյան, Արտաշես Մարտիրոսյան, Ֆիզիոլոգիական տերմինների հայերեն-անգլերեն-ռուսերեն բառարան-տեղեկատու (ԵՊՀ հրատարակչություն), Երևան, 2013 — 704 էջ, ISBN 978-5-8084-1819-6։
  • Զաքարյան Ս․, «Հատուկ կրթության» հասկացությունների անգլերեն-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Զանգակ», 2007 — 56 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։