Jump to content

ծալք

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ծալք 

Ստուգաբանություն

[խմբագրել]
  1. Խոտուրջուր՝ Ծալք երթալ
  2. ծալվել
  3. Խոտուրջուր՝ Ղարաբաղ՝

Գոյական

  1. հագուստի՝ կտորի՝ թղթի և այլնի իրար վրա բերած՝ ծալած մասը, շերտ ◆ Օձիքի ծալքը ճմռթվել էր։
  2. իրար վրա ծալված մասերից յուրաքանչյուրը, տակ, շերտ ◆ Ամեն մի թերթը չորս ծալք ունի։
  3. ծալքի արանքը ◆ Նամակը պահեց կոմունարկայի ծալքի մեջ։ Եղիշե Չարենց
  4. ծալելուց ստեղծված գիծ՝ անհարթություն՝ ճմռթվածք ◆ Եթե թղթադրամ էր, ծնկան վրա էր դնում, ծալքերը հարթում։ (Ակսել Բակունց)
  5. իրար վրա ծալքատեղում դարսած անկողինների դեզը
  6. տե՛ս ծալքատեղ
  7. (հնացած) դեզ, կույտ, դարս ◆ Շորերի՝ գրագրությունների ծալք։
  8. զգեստի զարդածալ
  9. երկրի մակերևույթի շերտավորում, խորդուբորդություն
  10. երկրակեղևի շերտերից յուրաքանչյուրը, շերտ
  11. որևէ բանի ներսը՝ խորքը ◆ Ու մնաց այդ հոգու ծալքերում։
  12. խորշոմ, կնճիռ ◆ Երեսի ծալքերը ծերունական տեսք էին տալիս նրան։ (Ալեքսանդր Ֆադեև)
  13. ուղեղի ալիքաձև կորություններից յուրաքանչյուրը
  14. ծալվածք, ծալելու ձևը՝ եղանակը ◆ Շորիդ այդ ծալքը գեղեցիկ չէ։
  15. հասարակական խավ՝ շերտ ◆ Նա հասարակության բոլոր ծալքերի մեջ մտնում և դուս էր գալիս։ (Րաֆֆի)
  16. (փխբ․) նշույլ, որևէ բանի ծածուկ հետք՝ մասնիկ ◆ Ժպիտն անգամ հեգնանքի ծալք է պահում իր մեջ։ Սիամանթո
  17. (փխբ․) խելքի պատակ, ծալ ◆ Տեսավ, որ կնկա ծալքերից մեկը պակաս է։ (ԱՔ)
  18. (փխբ․) որևէ բանի ներքին կողմը՝ խորքը, էություն ◆ Չկարողացան բացել ոճիրին ներքին ծալքերը։ Հովհաննես Հովհաննիսյան
  19. շորի՝ զգեստի՝ մաշկի և այլնի փոթ
  20. (մրմն․) մարմնի լրիվ ծալված դիրքն է կոնքա-ազդրային հոդերում

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ծալվածք, ծալուք, շերտ, դարս
  2. տե՛ս ծալազարդ
  3. ճմռթված
  4. տե՛ս ծալքատեղ
  5. անկողնադեզ
  6. տե՛ս ծալքավորում
  7. տե՛ս շերտ
  8. տե՛ս ծալվածք
  9. տե՛ս կնճիռ, փոթ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կ․ Կ․ Բաբայան, Մարմնամարզական տերմինների տեղեկատու բառարան («Հայաստան» հրատարակչություն), Երևան, 1985 — 184 էջ։