Jump to content

ճաշ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«ճաշ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ ճաշ

վանկեր՝ ճաշ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. միջին պարսկերեն *čāš «նախաճաշ», պարսկերեն čāšt «ճաշ, ճաշաժամ»։

Գոյական

  1. կեսօրին ուտելու կերակուր
  2. ճաշելու ժամանակը, կեսօր
  3. ճաշկերույթ
  4. (արևմտհ․) կեր (անասունների)
  5. (խոհր․) տարբեր մթերքներից պատրաստած կերակուր, ուտելիք, այն ընդունում են օրվա երկրորդ կեսին
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. կերակուր, խորակ, ցորեկահաց (գվռ․)
  2. տե՛ս կեսօր
  3. տե՛ս ճաշկերույթ
  4. տե՛ս խաշիլ
  5. տե՛ս կեր
  6. տե՛ս ճաշաժամ
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. ճաշ անել - ճաշել (արևմտհ․)
  2. ճաշ դառնալ - կեսօր դառնալ
  3. ճաշը եփել մեկի
    1. ծեծել
    2. հաշիվը մաքրել, մեկի հարցը լուծել, պատժել
  4. ճաշ ուտել երեսին - տե՛ս գեղեցիկ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։