Jump to content

մշուշ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ մշուշ

վանկեր՝ մ(ը)•շուշ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Կիսակրկնավոր կազմություն՝ *miskh- > միշ-՝ հնդեվրոպական *meis- «առկայծել, թարթել, մութ, մշուշ, մառախուղ, ամպ» արմատից։

Գոյական

  1. մառախուղ, մեգ
  2. (փխբ․) մթագնող՝ մթությամբ պատող հանգամանք, խավարի՝ մռայլության՝ մոռացման և այլնի քող ◆ Թող հուշերիդ վրա մշուշ չնստի։ «Գրական թերթ»
  3. (փխբ․) (հզվդ․) որևէ բանի երևույթ՝ տեսք՝ քող ◆ Հանդիսավորության մշուշ:
  4. (փխբ․) աղոտ՝ ոչ պայծառ երևույթ՝ պատկեր՝ հանգամանք ◆ Վերհիշումների մշուշում… արտացոլվում էր այն աղջկա դեմքը։ Վ. Դաքեսյան

Ածական

  1. խավար, մութ, մռայլ

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]