Jump to content

մոտիկ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ մօտիկ

վանկեր՝ մո•տիկ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. ոչ հեռավոր, մոտ գտնվող, մոտակա ◆ Հետո՜ու, մոտի՜կ ընկերներին… ողջո՜ւյն, ողջու՜յն։ Եղիշե Չարենց
  2. ոչ երկար, կարճ (տարածության՝ ճանապարհի են մասին) ◆ Նրանք որոշեցին դժվարանցանելի, բայց մոտիկ ճանապարհով գնալ։
  3. կողքին՝ կից գտնվող, հարևան ◆ Օրվան մի օր մոտիկ գյուղից, մահակն ուսին, շունն ետևից, ներս է մտնում մի զըռ չոբան։ Հովհաննես Թումանյան
  4. ոչ մեծ ժամանակով բաժանված, ըստ ժամանակի մորձավոր ◆ Մոտիկ անցյալում այս տեղերը անապատ էին։
  5. բարեկամական՝ ազգակցական ուղղակի կապի մեջ եղող ◆ Մոտիկ բարեկամ՝ ազգական։
  6. սերտ, անմիջական ◆ Մոտիկ հարաբերություններ՝ կապեր
  7. մտերիմ, մտերմական հարաբերություններ ունեցող ◆ Հիմա նրանք մոտիկ են իրար (հետ)։
  8. հարազատ, մեկի հետաքրքրություններին՝ ձգտումներին՝ զգացմունքներին մոտ ◆ - Ես պահում եմ այն իրերը, սրանք ինձ համար թանկ են ու մոտի (Տենցիգն)։
  9. նման, մի բանի նմանություն ունեցող, մի բանի տպավորություն ստեղծող՝ թողնող ◆ Բնականին մոտիկ վերարտագրություն՝ պատմություն։
  10. իբրը կապ ◆ Նույնն է մոտ։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս մոտ, կարճ
  2. տե՛ս մոտակա
  3. տե՛ս մտերիմ, մտերմական
  4. տե՛ս կից, հարևան
  5. տե՛ս սերտ
  6. տե՛ս հարազատ
  7. տե՛ս նման

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]