Jump to content

շրթունք

Վիքիբառարան-ից

Հայերեն

Գոյական

Սևամորթ կնոջ շրթունք

վանկեր՝ շ(ը)ր•թունք 

  1. բերանը վերևից և ներքևից եզերող մաշկա-մկանային ծալքերից յուրաքանչյուրը, պռոշ (կզմխս․)
  2. աքցանի, ունելիքի և նման գործիքների կեռ կամ սուր ծայրերը, որոնցով բռնում, ճնշում, կտրում են
  3. ամանի, անոթի և այլնի եզր (սովորաբար դեպի դուրս ծռված) (փխբ․)
  4. գետի, լճի և այլնի ափ, եզր, եզերք (փխբ․)
  5. ծայր, պռունկ ◆ Քիչ մը ատեն ժայռի շրթունքին լռություն կտիրե։ Լևոն Շանթ
  6. բերան ◆ Կարծես ինքը ճշմարտությունը խոսում էր նրա շրթունքներով: (Րաֆֆի)
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. պռոշ, շուրթ, մռութ (վարի), պռունկ, պռկունք, լև, լոշ, փչուկ, բռեջք
  2. տե՛ս եզր
Արտահայտություններ
[խմբագրել]

շրթունք(ները) խածել, կծել - զայրույթ, հուզմունք արտահայտել կռահելով զարմանալ, հիանալ, շշմել, գլխի ընկնել


Աղբյուրներ

[խմբագրել]