Jump to content

պատահել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ պա•տա•հել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. տեղի ունենալ, կատարվել, լինել։ ◆ Պարզեցե՛ք, թե ինչ է պատահել հակառակորդի ճամբարում, - հրամայեց զորապետը:
  2. անկանոն՝ ոչ պարբերականորեն՝ երբեմն տեղի ունենալ՝ լինել, դեպքից դեպք կատարվել՝ տեղի ունենալ ◆ Գնու՞մ եք ձեր մանկության ընկերների մոտ։ -Պատահում է:
  3. առկա լինել, լինել, գտնվել ◆ Այստեղ ոչ վագրներ կպատահեն և ոչ առյուծներ։ (Րաֆֆի)
  4. տնել, հայտնաբերել, հանդիպել մի տեղ մի բանի։ ◆ Օձնեցու մոտ մենք պատահում ենք… գնոստիկյանների… դեմ ուղղված մեղադրանքներին։ (Ե. Տեր-Մինասյան)
  5. մեկին՝ մի բանի հանդիպել՝ դեմ հանդիման գալ (տեսնել՝ որևէ տեղում գտնել և այլն) ◆ Վերջին անգամ Վարոսը նրան պատահեց քաղաքի խուլ փողոցներից մեկում:
  6. ընդհարվել, դեմ առ դեմ դուրս գալ, իրար դեմ ելնել։ ◆ Երկու թշնամի ուժեր պատահում են իրար։ Հովհաննես Թումանյան
  7. հաջողվել, գլուխ գալ, հնարավոր լինել ◆ Նա շատ էլ ուշադրություն չէր դարձնում գործի որակին, ինչպես պատահի՝ անում էր։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կատարվել, լինել, վիճակվե, զուգատիպել, անցնել-դառնալ, (գվռ․) կշտել, քշտել, քիսել, քիսնել, ուրդնել, ուրդել, տեղի ունենալ, դեպքը բերել, գլխին գալ, (գլխից) գլխովն անցնել, (գլխից) գլխովն անց կենալ
  2. գտնվել, լինել
  3. հանդիպել, երեսն երեսին առնել
  4. ընդհարվել
  5. հաջողվել, գլուխ գալ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]