Jump to content

պարապ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պարապ

վանկեր՝ պա•րապ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը հավաստված չէ։

Ածական

  1. ոչնչով չզբաղվող, օգտակար աշխատանք չկատարող, անգործ ◆ Պարապ մարդ։ Պարապ հացակեր։
  2. տվյալ պահին չզբաղված, զբաղմունքից ազատ ◆ Պարապ ե՞ս, վեր կաց խաղանք։
  3. չզբաղեցրած, չգրաված, ազատ ◆ Պարապ տեղ՝ օթյակ։
  4. դատարկ ◆ Պարապ անոթ։
  5. սին, ունայն ◆ Պարապ երևակայություն՝ խոսք։
  6. անօգուտ, ավելորդ, ոչ պիտանի։ ◆ Պարապ բաներով ես զբաղվում։

Գոյական

  1. դատարկություն

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. անգործ, անբան, անաշխատ, պարապորդ, պարապ-սարապ (ժղ․), (հնց․), դատարկանձն, ընդունայնագործ, վիլ (գվռ․)
  2. անզբաղ, ձեռնածալ (հզվդ․)
  3. ազատ, թափուր
  4. դատարկ, սնամեջ, փուչ, դատարկամեջ, սին, ունայն, ընդունայն, դափ-դատարկ, (ժղ․) մեջը փուչ
  5. տե՛ս սին, ունայն
  6. անօգուտ, ավելորդ
  7. դատարկություն, պարապություն, ունայնություն, նանրություն, ընդունայնություն, սնոտիություն, սինություն, թափուրություն

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]