Jump to content

ջինջ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ջինջ

վանկեր՝ ջինջ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *guheniō-՝ *guhen- «խփել, ծեծել» արմատից, որից նաև ջին, գան. հմմտ. հունարեն θείνω՝ «խփել, սպանել»։

Ածական

  1. պարզ, մաքուր, հստակ, վճիտ՝ պարզ ջուր ունեցող ◆ Ջինջ աղբյուր։
  2. ոչ ամպամած, պարզ, անամպ ◆ Ջինջ օդ երկինք։
  3. հստակ փայլ ունեցող, ոչ մռայլ, ոչ մթագնած ◆ Ջինջ աչքեր։
  4. պարզ, անկեղծ, պայծառ ◆ Ջինջ հայածք՝ ժպիտ։
  5. պայծառ կերպով փայլող, շողշողուն, լուսապայծառ ◆ Ջինջ աստղեր։
  6. ոչ պղտոր, պարզ, հստակ ◆ Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե։ Եղիշե Չարենց

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հստակ, պարզ, մաքուր, ականակիտ, վճիտ, զուլալ, չինչին, (գվռ․)
  2. անամպ, անամպամած, պարզ, պայծառ, լազուր, անբիծ, անշամանդաղ
  3. տե՛ս պայծառ
  4. տե՛ս շողշողուն

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]