Jump to content

փոխառություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [pʰɔχɑrutʰˈjun]

Դասական ուղղագրութեամբ՝ փոխառութիւն

վանկեր՝ փո•խա•ռու•թյուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. որոշակի պայմաններով դրամական պարտք վերցնելը ◆ Փոխառությունե բնավ չվախնար և երբ անկարող գտնվի յուր պարտքը վճարելու՝ բնավ չկարմրիր։ Հակոբ Պարոնյան
  2. վերցրած դրամական գումարը, փոխառական գումարի չափը ◆ Մանր փոխառությունները... օգտավետ էր համարում նա։ (Րաֆֆի)
  3. դրամը որոշակի պայմաններով պարտք տալու ֆինանսական գործառնություն
  4. (լեզվբ․) ուրիշ լեզուներից բառեր և լեզվական այլ միավորներ փոխառելը որպես լեզվի հարստացման միջոցներից մեկը, ինչպես և այդ բառերն ու արտահայտությունները ◆ Բառապաշարի հարստացման արտաքին միջոցը ուրիշ լեզուներից կատարվող փոխառություններն են։ (Դասագիրք) ◆ Հիպնոս, մոնտաժ, սաբոտաժ բառերը մեր լեզվում գործածվում են իբրև փոխառություններ: (Դասագիրք)
  5. (գրկն․) գրողի կողմից ժողովրդական ստեղծագործության կամ այլ գրողի գաղափարի, թեմայի կամ գեղարվեստական հնարանքների օգտագործումը
  6. (լեզվբ․) այն բառերը, բառի բաղադրիչները և առանձին արտահայտությունները, որոնք փոխ են առնվել մեկ այլ լեզվից
  7. (տնտգ․) փոխառության պայմանագրով մեկ կողմը՝ փոխատուն մյուս կողմի՝ փոխառուի սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառում պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի և որակի գույք

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (ֆին․) տե՝ս վարկառու
  2. պարտք, փոխ (հզվդ․), (գվռ․)՝ ձեռնափոխ, ձեռնապարտք, ձեռացապարք, ձեռնապարտք
  3. տե՛ս պետական, փոխառություն
  4. (լեզվբ․) փոխառյալ բառ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. պետական փոխառություն - դրամը պարտքի ձևով պետական բյուջե ներգրավելու եղանակ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։
  • Աշոտ Մարկոսյան, Տիգրան Դավթյան, Ամենագործածական տնտեսագիտական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Լեգալ Պլյուս», 2008 — 218 էջ։
  • Ջրբաշյան Է․Մ․, Մախչանյան Հ․Մ․, Գրականագիտական բառարան (2-րդ լրաց․ և վերամշ․ հրատ․) (Լույս), Երևան, 1980 — 352 էջ։
  • Ա․Հ․ Բայադյան, Ֆինանսական բացատրական բառարան, Երևան, «Ասողիկ», 2004 — 334 էջ։
  • Լ․ Տիմոֆեև, Ն․ Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան (Հայպետուսմանհրատ), Երևան, 1957 — 247 էջ։
  • Ռ․ Ա․ Վարդանյան, Պատմական իրադարձությունների տերմինների համառոտ բառարան, Վանաձոր, 2007 — 113 էջ։