Jump to content

փրկել

Վիքիբառարան-ից

Հայերեն

«փրկել» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ փրկել

վանկեր՝ փ(ը)ր•կել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն՝ ասորերեն pəraq:

Բայ

  1. վտանգից՝ դժբախտությունից՝ չարիքից ազատել՝ զերծել
  2. կալանքից՝ աքսորից՝ գերությունից և այլն ազատել
  3. ծանր հիվանդությունից՝ մահաբեր վիճակից հանել՝ ազատել, ապաքինել, առողջացնել, բուժել
  4. որևէ բանի ձախողումը կանխել, բարեհաջող վախճանի հասցնել ◆ Դրությունը՝ մարտը՝ խափանումը փրկել:
  5. փչանալուց՝ վնասվելուց պաշտպանել՝ ազատել ◆ Նա մտավ մոտակա մուտքը՝ նոր զգեստը թրջելուց փրկելու ճամար։
  6. խուսափելու հնարավորություն ստեղծել, ազատել մի անախորժ՝ անցանկալի բանից ◆ Ժողովը նրան փրկեց տհաճ մարդկանց ընկերակցությունից։
  7. փրկություն բերել, առաջադիմություն՝ երջանկություն՝ լուսավորություն բերել, հետամնացության՝ աղքատության ու ճնշման վիճակից հանել՝ դուրս բերել ◆ Մի լավ գիրք կարող Է փրկել մի ամբողջ ագգ ։ (Րաֆֆի)
  8. (պատմ․) ◆ Ֆեոդալական կախումից ազատագրել։
  9. առհասարակ՝ ազատագրել, ազատություն բերել ◆ Ինտերնացիոնալը աշխարհը կփրկի: (Ինտերնացիոնալ)
  10. (փխբ․) ծանր վիշտը՝ տառապանքը ևն ցրել՝ ամոքել, վշտից՝ տառապանքից ազատել
  11. (կրոն․) մարդկային դատապարտությունից ազատել

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ազատել, (հնց․)՝ փրկագփրծել, փրթուցանել, (գվռ․)՝ պրծացնել, փրթացնել, հարահաս լինել
  2. ազատագրել, ձերբազատել, փրկագործել (հնց․), ազատություն բերել
  3. ազատել, ապաքինել, առողջացնել
  4. կանխել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]