Jump to content

գետ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«գետ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Գետ

Արտասանություն

ՄՀԱ: [get]

վանկեր՝ գետ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ * uedo-՝ * au(e)-, -ed-, -er- «խոնավացնել, հոսել» արմատից. հմմտ. հունարեն ύδωρ, փռյուգերեն βεδυ, գոթերեն wato, հին սլավոներեն voda «ջուր»։

Գոյական

  1. ջրի մեծաքանակ, բնականից գոյացած հոսանք, որ ընդունում է իր բացած հունով
  2. հեղուկի, խմիչքի և այլնի մեծ քանակություն ◆ արտասուքի գետ (փխբ․)
  3. որևէ բանի մեծ, հորդառատ քանակությունը ◆ Հորձանք է տալիս գետը հորդառատ կոլեկտիվ ուժի։ (Մկրտիչ Խերանյան)
  4. անընդհատ շարժում, ընթացք ◆ Ժամանակի գետը կարծես սառել-քարացել էր։ (Ժիրայր Ավետիսյան)
  5. (երկրբ․) զգալի չափերի ջրային հոսք, որը հաստատուն հոսում է իր մշակած հունով և սնվում է իր ավազանի մակերևութային և ստորերկրյա հոսքերով
Նեղոս գետը
Հոմանիշներ
[խմբագրել]

գետակ (փոքր), հեղեղատ (մեծ), ջուր (բրբ․)

Արտահայտություններ
[խմբագրել]
  1. գետը գցել - կորցնել, վատնել, ջուր գցել, չգնահատել
  2. գետ եղիր, կուգա կոր՝ վազե կոր - Սեբաստիա՝ առատորեն գալիս էր՝ հոսում էր՝ թափվում էր
  3. գետը չեկած մի բոբկինար
  4. գետը չտեսած՝ ոտերդ հանում ես - Եվդոկիա՝ ժամականից շուտ մի պատրաստվիր
  5. գետի երեսն ընկած տաշեղ - բախտի քմահաճույքին մատնված ◆ Գետի երեսն ընկած տաշեղ (ենք), հա գնում ենք առաջ։ Հովհաննես Հովհաննիսյան
  6. գետի նման - (փխբ․) առատ, հորդ ◆ Քու հերն ու մերը թե որ ինձ չտան, արին կթափեմ ես գետի նման: Հովհաննես Թումանյան
  7. գետն ի վար թող տալ - Սեբաստիա՝ մեկի կորստյան պատճառ դառնալ, դավադրել
  8. գետի պառավ - Սեբաստիա, Ակն՝ ջադու պառավ
  9. գետն անցել է, առվում խեղդվում է - Սեբաստիա, Խարբերդ, Շիրակ՝ մեծ դժվարությունը հաղթահարել է, փոքրի առջև ընկրկում է
  10. պղտոր գետից ջուր խմել - անմաքուր, խարդախ միջոցների դիմել ◆ Ես գնամ, պղտոր գետից ջուր խմե՞մ: Սահակ Ամատունի
  11. գետը տարած - Ղարաբաղ՝ մեծ փորձանքի՝ դժբախտության հանդիպած
  12. գետերի միախառնման տեղը
  13. գետի հոսանքով ցած
  14. գետի մարտանցում

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Գետ: